«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Imperial Orchestra -ն վերադառնում է Երևան՝ լեգենդար CINEMA MEDLEY սաունդթրեքների շոուով. սպասվում է հատուկ անակնկալ

Մշակութային

Imperial Orchestra-ն Ռուսաստանի ամենատեխնոլոգիական և ամենամասշտաբային նվագախումբն է։ Նրանց սիմֆոնիկ շոուներին արդեն այցելել է ավելի քան 850 հազար հանդիսատես։ Ի դեպ, Imperial Orchestra-ն ճանաչում ձեռք բերեց ֆիլմերի և համակարգչային խաղերի սաունդթրեքների աներևակայելի կատարման շնորհիվ, որոնք նվագախումբը ներկայացնում է medley ժանրում։ Դրանից բացի, համույթի ծրագրում կան դասական երաժշտության գլուխգործոցներ, մյուզիքլներ, աստղերի հետ երաժշտական հիթեր և այլն։ Վեց տարվա ընթացքում այն փոքր կամերային կազմից և համեստ համերգներից հասել է ամենահայտնի արտիստների, ինչպես նաև ընկերությունների հետ համագործակցության՝ ինչպիսիք են «Кинопоиск»-ը և «Яндекс»-ը։

Imperial Orchestra-ն ունի պետական պարգևներ, ճանաչում Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, իսկ 2025 թվականին արժանացել է միջազգային Bravo մրցանակին՝ ստանալով «Տարվա նվագախումբ» տիտղոսը։ Այն հանդես է գալիս հայտնի դիրիժորներ Լև Դունաևի և Իոսիֆ Նուրդաևի ղեկավարությամբ։ Նախագծի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Դուլինը պատմել է 800-ից ավելի երաժիշտներից բաղկացած կոլեկտիվը ղեկավարելու գաղտնիքների մասին, և, թե ինչ է սպասվում երևանյան հանդիսատեսին սեպտեմբերի 7-ին՝ Cinema Medley շոուի շրջանակում:

«ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է, ՈՐՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ»

— Imperial Orchestra-ն արդեն շատերին հայտնի նախագիծ է։ Ինչպե՞ս ծնվեց այն ստեղծելու գաղափարը։

— Սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվեց չորս տարի առաջ հատուկ առաջին նախագծի՝ Cinema Medley սաունդթրեքների շոուի համար։ Հենց սաունդթրեքները դարձան մեր ռեպերտուարի հիմքը, քանի որ ժամանակակից պատմության մեջ հենց այս ժանրն է մարմնավորում գործիքային և սիմֆոնիկ երաժշտությունը։ Մենք պետք է զրոյից ստեղծեինք պրոֆեսիոնալ և որակյալ համույթ, որը կկարողանար կատարել լեգենդար ֆիլմերի երաժշտություն։ Միայն սիմֆոնիկ նվագախումբը, իր ավանդական հասկացությամբ, բավարար չէ ֆիլմի երաժշտության հնչողությունը բնօրինակի նման վերարտադրելու համար։ Այդ պատճառով Imperial Orchestra-ում դասական գործիքների կողքին կան թվային և ֆոլկլորային գործիքների լայն տեսականի, ինչը երաժշտությանը տալիս է առավելագույն հարուստ գունապնակ։ Այս ամենի շնորհիվ մենք աշխարհի ամենատեխնոլոգիական նվագախմբերից մեկն ենք։

— Ձեր առաջին ելույթը ո՞րն էր։

— Մեծ սիմֆոնիկ ծրագրերից բացի մենք ունենք նաև կամերային համերգներ՝ մեր առաջատար մենակատարների մասնակցությամբ։ Այդ փոքր ծրագրերից և դահլիճներից էլ սկսվեց համերգային գործակալության մեր կարիերան՝ «Հաղթական օրգան», «Հրեշտակներն ու Դևերը», ինչպես նաև «Գահերի խաղ» և «Դուդուկի մոգությունը» սաունդթրեքների շոուն: Հանդիսատեսի ջերմ արձագանքից հետո հասկացանք, որ ուզում ենք ավելի մեծ և մասշտաբային նախագծեր։

— Այժմ քանի՞ երաժիշտ կա նվագախմբում։

— Այժմ Imperial Orchestra-ում մոտ 800 երաժիշտ կա՝ Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ երկրների առաջատար երաժիշտները։

— Դժվա՞ր է ղեկավարել այդքան մեծ նվագախումբ։

— Երաժիշտները հատուկ տեսակի մարդիկ են (ժպտում է)։ Եթե ասեմ՝ հեշտ է, սուտ կլինի։ Գլխավոր գաղտնիքը բարեկամական մթնոլորտն է և միմյանց անսահման աջակցությունը։ 

— Ինչո՞վ է Imperial Orchestra-ն տարբերվում մնացած սիմֆոնիկ նվագախմբերից, որոնք ևս իրենց ցանկում ունեն երաժշտություններ կինո և մուլտֆիլմերից: Չէ, որ հիմա ՌԴ-ում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նման ուղղվածությամբ նախագծերը բավականին հայտնի են, բայց բոլորին չի բախտ վիճակված դառնալ այդքան ճանաչված:

— Մեր յուրահատկությունն այն է, որ բոլոր սաունդթրեքները ներկայացնում ենք medley ժանրում՝ միավորելով հիմնական երաժշտական թեմաները և ներկայացնելով դրանք ամենաէպիկական ու հուզիչ տարբերակով՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի, թվային օրգանի և երգչախմբի մասնակցությամբ։

— Ձեր համերգների ժամանակ հնչում է ոչ միայն սիմֆոնիկ երաժշտություն, այլև ելույթ են ունենում մենակատարներ: Ովքե՞ր են նրանք։

— Մենք ոչ միայն նվագախումբ ենք, այլև լեյբլ, որը զբաղվում է արտիստների ամբողջական պրոդյուսերությամբ։ Այդ պատճառով մեզ մոտ մասնակցում են և փորձառու արտիստներ, և հույս ներշնչող երիտասարդներ։ Այդ պատճառով մենք անդադար նոր հնչողության որոնումների մեջ ենք թե՛ մենակատարների, թե՛ երաժիշտների շրջանում: 2025-ին անցկացրինք վոկալիստների առաջին մեծ քասթինգը Cinema Medley 3-ի պրեմիերայի համար, որին մասնակցեց ավելի քան հազար երգիչ՝ Ռուսաստանից և ԱՊՀ-ից։ Հենց այդպես մենք ծանոթացանք հիասքանչ երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, «А ну-ка, все вместе» մեգաշոուի հաղթող Սյուզաննա Մելքոյանի հետ: Սեպտեմբերի 7-ին նա կկատարի «I Will Always Love You» երգը «Թիկնապահը» ֆիլմից։

«ԵԹԵ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԼԻՆԻ ՄԵՐ ՀԱՄԵՐԳԻՆ, ՆՐԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՎ ՄՅՈՒՍ ՇՈՈՒՆԵՐԸ»

— Ի՞նչ համագործակցություններ եք ունեցել մեծ բրենդների հետ։

— Մենք մաքսիմալ բաց ենք համագործակցության համար։ Այդ պատճառով ձգտում ենք զարգանալ տարբեր երաժշտական ուղղություններով: Վերջերս գրել ենք մեր առաջին սաունդթրեքը հայտնի «World of Tanks» խաղի համար, որը կլսեն միլիոնավոր գեյմերներ ամբողջ աշխարհում, ինչպես նաև երկու մեծ սիմֆոնիկ շոու՝ «Թագավորն ու խեղկատակը» և «Շելկունչիկ»-ը՝ «Кинопоиск»-ծառայության և «Яндекс»-ընկերության հետ:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան