Մեր ուժերը պատրաստ են, և եթե անհրաժեշտություն առաջանա, մենք առաջինը կմտնենք տարածաշրջան. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
ՄիջազգայինՀայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանը Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է ներկա իրողությունենրին` ասելով.
«Կովկասը մերն է, և մեզանից բացի ոչ ոք ընդհանուր սահման չունի։ Մենք թույլ չենք տա, որ ԱՄՆ ծրագրերը իրականացվեն։ Մի՛ կարծեք, որ ԱՄՆ բոլոր ծրագրերը կիրականացվեն, դա այդպես չէ։
Մեր ուժերը պատրաստ են, և եթե անհրաժեշտություն առաջանա, մենք առաջինը կմտնենք տարածաշրջան։ Մենք սա պաշտոնապես և կտրականապես հայտարարել ենք։ Մենք ոչ մեկին հաշվետու չենք և ոչնչի պարտավորված չենք»։

