Ռուսական ուժերը սպառնում են դուրս գալ Զապորոժեում ուկրաինական պաշտպանության խորը թիկունք (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը գրավել են Իսկրան` Դոնեցկի մարզում ուկրաինական վերահսկողության տակ գտնվող վերջին բնակավայրը` Պոկրովսկոեի (Դնեպրոպետրսվսկի մարզ) ուղղությամբ։
Իսկրայից դեպի Պոկրովսկոե, ապա` Զապորոժե քաղաք ձգվող մայրուղում ուկրաինական ուժերը լուրջ պաշտպանական համակարգեր այլեւս չունեն: Այսինքն, եթե պատերազմը շարունակվի, այս հատվածում ռւսները հետագա առաջխաղացումը, թերեւս, անխուսափելի է: Եթե գրավեն Պոկրովսկոյեն, ապա ռուսները կհայտնվեն Զապորոժեի ճակատի խորը թիկունքում:

