Հայաստանի համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով. ՏԿԵ նախարար

Հասարակություն

«Հայաստանը ստանում է ապակենտրոն, ապաշրջափակված ճանապարհներ՝ մեր տարածքային ամբողջականության, սուվերենության, ինքնիշխանության պահպանմամբ, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Թե ինչպիսին կլինի այդ ճանապարհների վերահսկողությունը և անցուդարձը, նախարարը պարզաբանել է, որ այս փուլում անհրաժեշտ ինֆորմացիան արդեն փոխանցվել է. «Առավելագույնը, ինչ կարող եմ ասել այս պահին, առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային պրոցեսներ, և երբ անհրաժեշտություն լինի հավելյալ տեղեկություններ տալու, կփոխանցվի»,-ասել է նա:

Նախարարը նաև անդրադարձել է հասարակության մտավախություններին. «Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեզ մի մեծ քայլով մոտեցնում է խաղաղությանը։ Այն սպասված և կարևոր իրադարձություն է։ Նախկինում մեկնաբանություններ էլի են հնչել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, երբ չարագուշակ մեկնաբանություններ էին արվում, բայց տեքստի հրապարակումից հետո պարզվեց, որ Հայաստանի համար ոչ մի սարսափելի, ողբերգական և չարագուշակ բան չկար»:

Խոսելով ճանապարհների բացման մեխանիզմների մասին՝ նախարարը նշել է, որ ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է. «Հայաստանի համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է»։ Նախարարի խոսքով՝ մտավախությունները, որ հնարավոր է՝ վտանգ լինի Հայաստանի համար, բացակայում են, քանի որ սահմանվել է փոխադարձելիության սկզբունք, ինչը երաշխավորում է անվտանգ անցուդարձը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում