Գեղամ Մանուկյանի հեռախոսը հափշտակելու հաղորդման հիման վրա քրեական վարույթ չեն նախաձեռնել

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսն իրավապահների կողմից  հափշտակելու վերաբերյալ հաղորդման հիման վրա  քրեական վարույթ չի նախաձեռնվել։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին  հայտնել են, որ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել՝ իրավական գնահատական տալու համար հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։ 

Մանուկյանի հեռախոսը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ապա Քննչականի մոտ էր հայտնվել մոտ երեք շաբաթ առաջ՝ հուլիսի 10-ին, ՀՅԴ անդամների տներում խուզարկությունների ընթացքում։  Իրավապահները խուզարկություն էին իրականացրել նաև պատգամավորի տանը՝ այն դիտարկելով որպես նրա որդու՝ Տարոն Մանուկյանի փաստացի բնակության վայր։ Վերջինս ևս  ձերբակալվել էր, բայց հետագայում ազատ արձակվել՝ առանց որևէ մեղադրանքի։  Իրավապահներն առգրավել էին որոշ իրեր, այդ թվում՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, ինչի իրավունքը չունեին, ընդ որում՝ խլել էին ուժով։ Նկատենք, որ Տարոն Մանուկյանի բնակության վայրը խուզարկելու որոշում եղել է, բայց պատգամավորի նկատմամբ որևէ դատավարական գործողություն իրականացնելու թույլտվություն չի եղել։ Այլ խոսքով՝ իրավապահները հափշտակել էին անձռմխելիություն ունեցող պատգամավորի հեռախոսը, քանզի այն առգրավելու թույլտվություն դատարանից չէին ունեցել։ 

Կատարված ապօրինության մասին պատգամավորը բարձրաձայնել  էր հենց նույն օրը, սակայն դատախազությունը վարույթ չէր նախաձեռնել ԱԱԾ աշխատակիցների կողմից իրենց լիազարություններն անցնելու, չարաշահելու, պատգամավորի հեռախոսը հափշտակելու համար, ինչից հետո՝ հուլիսի 17-ին պատգամավորը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։Երեք շաբաթ անց ՔԿ-ն վերադարձրեց պատգամավորի հեռախոսը։ 

Ինչ վերաբերում է դատախազություն ներկայացված հաղորդմանը, ապա այն դատախազությունում տևական ժամանակ մնալուց հետո ուղարկվել է ՔԿ, որտեղ էլ որոշում է կայացվել  քրեական վարույթ չնախաձեռնելու մասին։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում