Պուտինը և Թրամփը Ալյասկայի բանակցությունները կսկսեն դեմ առ դեմ զրույցով

Միջազգային

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը կկայանա օգոստոսի 15-ին Ալյասկայում, կմեկնարկի դեմ առ դեմ զրույցով, ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Հանդիպման առանցքում Ուկրաինայի խաղաղ կարգավորման հարցն է, այն տեղի կունենա Անքորիջի (Ալյասկա) Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ առաջնորդները բանակցությունները կսկսեն Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ին՝ դեմ առ դեմ զրույցով, ապա կշարունակեն դրանք «5-ը 5-ի» ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ալյասկայի ամենամեծ քաղաքի՝ Անքորիջի երկինքը օգոստոսի 15-ին ժամանակավորապես կփակվի հանդիպման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսական պատվիրակության կազմում են Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը: Ամերիկյան պատվիրակության կազմն արդեն հաստատվել է, սակայն մասնակիցների անունները դեռևս չեն հրապարակվել: Բանակցություններից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս: Գագաթնաժողովի հիմնական թեման ուկրաինական ճգնաժամի կարգավորումն է: Կողմերը կքննարկեն նաև տնտեսական համագործակցությունը և համաշխարհային անվտանգությունը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խաղաղության հասնելու համար Ռուսաստանը և Ուկրաինան կարող են փոխադարձ տարածքային զիջումներ անել: Ըստ The Wall Street Journal-ի՝ տարբերակներից մեկը ներառում է Դոնեցկի ամբողջ շրջանը Մոսկվային հանձնելը՝ Կիևին Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Սումիի և Խարկովի շրջանների տարածքները վերադարձնելու դիմաց։


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում