Բժիշկը բացատրում է, թե ինչ է առաջացնում ջրի անհավասարակշռությունը ամռանը

Հասարակություն

«Նախևառաջ, ամառային շոգին բարձր ջերմաստիճանը հանգեցնում է արյան անոթների լայնացման․ այս վիճակում արյան շրջանառությունը դանդաղում է, և հեղուկը սկսում է կուտակվել հյուսվածքներում։ Մարմինը, փորձելով սառչել, ակտիվացնում է քրտնարտադրությունը։ Սակայն, եթե խմելու ռեժիմը խախտվում է՝ հեղուկը օգտագործվում է կամ չափազանց քիչ, կամ չափազանց շատ, դա բերում է այտուցների առաջացման», – նշել է բժիշկ Ամոսովան։

Նա խորհուրդ է տալիս հեղուկ ընդունել հաճախ, բայց փոքր բաժիններով՝ նախընտրելով սենյակային ջերմաստիճանի ջուր։ Բացի ջրից, օգտակար են նաև կանաչ թեյը, չքաղցրացված մրգային ըմպելիքները, ինչպես նաև վարունգով, կիտրոնով, ձմերուկով, նեխուրով, մաղադանոսով կամ կոճապղպեղով համեմված ջուրը։ Այս ըմպելիքները, չափավոր օգտագործման դեպքում, օգնում են օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը։

Բժշկի խոսքով՝ այտուցի առաջացման մեկ այլ պատճառ կարող է լինել աղի սննդի, ալկոհոլի և քաղցր ըմպելիքների (այդ թվում՝ փաթեթավորված հյութերի) հաճախակի օգտագործումը․ դրանք նպաստում են ջրի պահպանումին օրգանիզմում։

Կոսմետոլոգը հավելել է, որ շոգ եղանակին այտուցները սովորաբար հայտնվում են այն հատվածներում, որտեղ հեղուկը հեշտությամբ է կուտակվում ձգողականության և շրջանառության առանձնահատկությունների պատճառով։ Ամենահաճախ հանդիպող գոտիներն են ոտքերը՝ հատկապես կոճերն ու ոտնաթաթերը, և դեմքը՝ այդ թվում աչքերի տակի նուրբ հատվածը։ Ձեռքերի այտուցները հանդիպում են հազվադեպ, սակայն հնարավոր են հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ աշխատում են համակարգչի առջև կամ կրում են սեղմող զարդեր, որոնք խանգարում են արյան շրջանառությանը։

Ամոսովան ընդգծել է, որ որոշ հիվանդություններ կարող են ավելի ուժեղացնել այտուցները՝ դրանց թվում են երակների լայնացումը և քրոնիկ երակային անբավարարությունը, սրտային խնդիրները, երիկամների հիվանդությունները, լիմֆեդեման և հորմոնալ խանգարումները։

Նա նաև պարզաբանել է, թե ինչպես կարելի է տարբերել սովորական այտուցը լուրջ խնդիրների մասին ազդարարողից․ եթե այտուցը համաչափ չէ և առաջացել է միայն մեկ հատվածում, օրինակ՝ մեկ ոտքում, հարկավոր է զգուշանալ։ Նմանապես անհանգստացնող են այտուցները, որոնք չեն անցնում 24 ժամվա ընթացքում, տարածվում են դեմքին ու ձեռքերին կամ ուղեկցվում են քաշի կտրուկ ավելացմամբ։

Բժշկի խոսքով՝ միկրոշրջանառությունը բարելավելու և հեղուկի լճացումը կանխելու համար կարելի է կիրառել լիմֆոդրենաժային ազդեցություն ունեցող քսուքներ, գելեր և դիմակներ, որոնք պարունակում են կոֆեին, տրոքսերուտին, մենթոլ կամ մենթիլ լակտատ, ինչպես նաև ձիու շագանակի քաղվածք։ Լավ արդյունք են տալիս նաև լիմֆոդրենաժային ինքնամերսումը և կոնտրաստային լվացումները։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում