Զանգվածային անկարգություններ և բախումներ ոստիկանության հետ Սերբիայի մայրաքաղաքում
ՄիջազգայինԶանգվածային անկարգություններ և ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել Սերբիայի մայրաքաղաքում և հարևան քաղաքներում:
Բողոքի ցույցի մասնակիցները հարձակվել են ոստիկանության վրա Բելգրադում և Նովի Սադում: Մարդիկ ճեղքել են անվտանգության ուժերի պարիսպները, սկսվել են բախումներ անհայտ անձանց հետ, ովքեր դուրս են եկել դիմակներով և մահակներով ամբոխի մոտ:
Բելգրադում վիրավորվել է մոտ 20 ոստիկան: Նովի Սադում նույնպես կան վիրավորված ոստիկաններ:
Հինգշաբթի երեկոյան Սերբիայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 60 մարդ, հայտարարել է նախագահ Ա. Վուչիչը:

