Վաշինգտոնյան դեպքերի չլուսաբանված կողմը. ինչ են խոսել Փաշինյանն ու Ուիթքոֆը

Հանդիպում

Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումների, ստորագրած փաստաթղթերի եւ հայտարարությունների շարքում ստվերում մնաց տեղի ունեցած ոչ պակաս ուշագրավ մի երկխոսություն, ինչի մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

— Մինչեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը՝ Վաշինգտոնում Փաշինյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի ռուսաստանյան հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Ի՞նչ կասեք այս հանդիպման մասին, ինչը հատկանշական էր նաեւ այն առումով, որ Փաշինյանը, բացի Թրամփից, որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ ԱՄՆ-ում հանդիպում չի ունեցել:

 Այո, իսկապես, հանդիպումն ինքնին բավականին հետաքրքիր էր։ Եթե առաջնորդվում ենք զուտ արարողակարգային այբուբենով, ապա, ըստ տրամաբանության, Դոնալդ Թրամփից առաջ հանդիպում նախ պետք է լիներ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Բայց, փաստացի տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մարդու, ով Սպիտակ տանը չի զբաղեցնում ամենաբարձր պաշտոններից մեկն, այլ, ուղղակի, Թրամփի բանագնացն է Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նաեւ կարելի է ենթադրել, որ Թրամփի բանագնացն է հետխորհրդային տարածքի հետ կապված ռուս-ամերիկյան բանակցություններում։ Հետեւաբար, այս առումով ուշագրավ էր Ուիթքոֆի հետ հանդիպումը, որի մանրամասները զարմանալիորեն չներկայացվեց մեր հասարակությանը եւ պարզ չդարձավ, թե ինչ մոտիվացիայով էր կամ ինչով էր դրդված այդ հանդիպումը:

Ենթադրում եմ, որ այս հանդիպումը մեր դիվանագիտական ներկայացուցչության կողմից ԱՄՆ-ում նախօրոք պատրաստված, երեւի թե, չի եղել, այլ ուղղակի վերջին մեկ-երկու օրվա մեջ է որոշում կայացվել, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա եւ հենց Ուիթքոֆի հետ։

— Պարոն Բալասանյան, կարո՞ղ ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը ռուս-ամերիկյան բանակցություններում ինչ-որ միջնորդական դեր է ստանձնել: Օրինակ, ՌԴ նախագահից մեսիջ է հղել Ուիթքոֆին կամ գուցե հենց վերջինս է նրան որեւէ հաղորդագրություն փոխանցել Վ. Պուտինի անունից:

— Ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին: Եթե ուշադիր հետեւում ենք հաղորդագրություններին եւ չենք սահմանափակվում միայն ՀՀ կառավարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրություններով, ապա կնկատենք, որ Վաշինգտոնից վերադառնալուց հետո՝ Ռուսաստանի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանն ունենում է հեռախոսազրույց եւ, ըստ ռուսական կողմի, քննարկվում է Ուիթքոֆի հետ կայացած հանդիպումը։ Սա շատ հետաքրքիր է. պատկերացրեք` վարչապետ Փաշինյանն առաջին անգամ Միացյալ Նահանգներում պաշտոնապես հանդիպում է Թրամփի հետ` իբրեւ երկրի ղեկավարի, բայց Ռուսաստանի նախագահի հետ քննարկում է ոչ թե այդ հանդիպման արդյունքները կամ մանրամասներ ներկայացնում տեղի ունեցած զրույցից, այլ ներկայացնում է Ուիթքոֆի հետ ունեցած զրույցը։

Դրա համար մեզ մոտ ստեղծվում է տպավորություն, որ Ուիթքոֆի հետ Նիկոլ Փաշինյանն առանձին քննարկել է հարցեր, որոնք, ըստ էության, ավելի մեծ նշանակություն ունեն, քան անգամ այն թեման, որը շոշափվեց Թրամփ-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման ժամանակ: Այնպես որ, չի բացառվում, որ աշխարհաքաղաքական առումով ավելի կարեւոր իրադարձություններ են դեռ մեզ սպասվում, որի հետ կապված Ուիթքոֆին փոխանցվել է կամ վերջինս փոխանցել է որոշակի տեղեկատվություն, որի վերաբերյալ էլ հետո Հայաստանի վարչապետը քննարկում է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։

Այս ամենի հետ կարո՞ղ է առնչություն ունենալ այն, որ Վերաքննիչ դատարանն, ըստ էության, ոչ օրինաչափ համարեց գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալումը:

Գիտեք, քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ, բայց մի բան էլ է հստակ, որ նման հարցերը, խնդիրները հենց այնպես չեն բարձրաձայնվում եւ նման որոշումներ չեն կայացվում։ Միջազգային հարաբերություններում պատահականություններ չեն լինում եւ, իհարկե, պատճառահետեւանքային կապ կարելի է գտնել:

Ի դեպ, վերադառնալով նախորդ հարցին՝ կարծում եմ՝ պատճառը, թե ինչու է Ուիթքոֆի միջոցով Ռուսաստանի նախագահն ինչ-որ բան փոխանցում կամ ստանում Հայաստանի վարչապետից, կարող է կապ ունենալ նաեւ այն հանգամանքը, որ կառավարության ներսում էլ հնարավոր է անգամ տեղյակ չեն, թե ինչ հարցեր է քննարկվել այդ հանդիպման ժամանակ: Մոսկվան կարող է մեծ ցանկություն էլ չունենա, որպեսզի այդ հարցերը լայն լուսաբանում ստանան Հայաստանի կառավարության ներսում եւ գերադասում է բացառապես երկրի ղեկավարի հետ առնչվել ու նրա հետ այս հարցը քննարկել։ Սա թվում է, թե մանրուք է, բայց, ըստ իս, ուշադրության արժանի է:

Սպասումները թե՛ Ռուսաստանից, թե՛ Իրանից, կարծես թե, շատ ավելի մեծ էր: Մի շարք վերլուծաբաններ գտնում էին, որ հիմա-հիմա «ցունամի» է լինելու Միացյալ Նահանգներում կայացած եռակողմ հռչակագրի նախաստորագրումից հետո, բայց տեսանք բավականին մեղմ ձեւակերպումներ: Սպասե՞լ դեռ անակնկալների, թե՞ այդքան էլ չկարեւորվեց նրանց կողմից Սյունիքում, այսպես կոչված, Թրամփի մայրուղին կյանքի կոչելու հնարավորությունը:

— Չեմ կարծում, թե այդքան էլ չկարեւորեցին: Այն կարծիքին եմ, որ նման մեղմ արձագանքը շատ ավելի վտանգավոր կարող է լինել՝ այդ մայրուղու ծրագիրը հղացնողների համար, քան եթե նրանք պայմանական ասած՝ հարձակվեին այդ նախագծի վրա։ Եթե ուշադրություն ենք դարձնում ե՛ւ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Զախարովայի, եւ Իրանի արտգործնախարարի ու ՀՀ ԱԳ նախարարի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասներին, ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Թեհրանն ասում են, որ իրենք ողջունում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն, ամեն դեպքում, տրամադրված են խաղաղություն հաստատել, այդ ուղղությամբ աշխատանքներ տանել եւ պայմանագիր ստորագրել, բայց երթուղու հետ կապված իրենք ունեն մտահոգություններ ու պետք է այնպես արվի, որ այդ երթուղին չխաթարի եւ չխանգարի Մոսկվայի ու Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությանը։

Ինչպես Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին էր ասել, այդ երթուղին չպետք է խոչընդոտ հանդիսանա, որպեսզի Իրանը շարունակի իր կապը պահել տարածաշրջանում անցնող տրանզիտների եւ ճանապարհների հետ։ Սա չափից ավելի կարեւոր է, եւ կարծում եմ՝ հենց սրա վրա է պետք ֆիքսել: Հետեւապես, ոչ թե Մոսկվան ու Թեհրանը ողջունեցին ողջ գործընթացը, այլ ողջունեցին զուտ բանակցությունները շարունակելու որոշումը։ Իսկ մայրուղու հետ կապված, կարծում եմ, գետնի վրա շարունակվելու են բանակցություններ եւ խնդիրներ Թրամփն ունենալու է հենց այդտեղ, քանի որ նա ստիպված է լինելու միանգամից չորս պետության հետ բանակցել՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի եւ Հնդկաստանի, որոնք այս տարածաշրջանում լուրջ շահեր ունեն, որպեսզի կարողանա նրանց միջոցով փորձել անցկացնել «Թրամփի մայրուղին»: Հակառակ պարագայում՝ ոչինչ չի ստացվելու նրա մոտ: Ավելին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն ասել է, որ «Թրամփի մայրուղին» ոչ մի կերպ չի կարող անտեսել ռուս սահմանապահներին։ Սա նշանակում է, որ այդ ճանապարհի վրա վերահսկողությունը չի կարող անցնել ամերիկյան մասնավոր ընկերության, եւ այս ամենը բացարձակապես պետք է որոշվի Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների միջոցով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=320459&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ