Ինչ դաստիարակություն ստացել են, այդպես էլ պաշտոնավարում են. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն իր թիմով, կարծես թե, նոր հանձնարարական է ստացել: ԼՀԿ նախագահ Մարուքյանը գրել է, թե՝ իր կուսակցության փոխնախագահ ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ պատմել է՝ իբր «Սերժ Սարգսյանը սադրիչներ է ուղարկել՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթը հարամելու եւ երթի միասնականությունը պառակտելու նպատակով»: Հասել ենք, իջեք, Մարուքյանն ու Խաժակյանը դարձել են ընդդիմադիր, մի հատ էլ գնահատականներ են հնչեցնում: Բայց ավելի ուշագրավ է այն, թե ինչ է պատմում ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը. «Դավիթ Խաժակյան կոչվող անձին եմ դիմում, թեպետ հեչ արժանի չես, որ դիմեմ։ Տղա ջան, Սամվել Կարապետյանի երթի օրը, Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Սայաթ-Նովայում ինքս կանգնած էի ընկերուհիներիս հետ, մեկ էլ նկատեցինք քեզ` սեւ կաստյում-շալվարով, ու տեսանք, թե մարդիկ ոնց են քեզ ու «Լուսավորին» ամոթանք տալիս, բառերով «գզզում», ոնց էին ասում, որ ոչ քո, ոչ էլ քո կուսակցության ղեկավարի ընդդիմադիր լինելուն չեն հավատում, ասում էին, որ դուք նույնպես Նիկոլ եք ու էլի էս ոգով լիքը բաներ։ Ընդ որում, շատ ցիվիլ եւ հանգիստ տոնով, նորմալ դիրքրոշում ունեցող քաղաքացիներ էին։ Դու լեզուդ ջուր առած կանգնել էիր, շշկռված, իսկ մարդիկ քեզ մի լավ պախարակում էին (հուսամ` էս բառի իմաստը հասկանում ես)։ Ու հիմա, մտել ես թախտի տակ եւ ստից բաներ ես տարածո՞ւմ, ամոթն ի՞նչ է, էդ էլ չունեք։ Հետո, երբ էդ մարդիկ քեզնից զզված հեռացան, մեր կողքով դու էլ անցար, շշկռված ու վախեցած, պլստացիր, անցար։ Հիմա էդ ստերը, որ գնացել ղեկավարիդ պատմել ես, ինքն էլ ձեռքերը շփելով տարածել է, կարո՞ղ է չես պատմել, մեծն Էդմոնն է հորինել, ձեզնից հեռու չի, բա չեք ամաչո՞ւմ, բա ինքներդ ձեզ հայելու մեջ նայելիս չե՞ք զզվումԴուք էլ գիտեք` տղամարդ եք ու քաղաքական գործի՞չ»։

Իսկ ո՞վ կմտածեր, որ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին՝ Արցախի պետական գործիչներին անվանարկողը լինելու է ոչ թե Ալիեւի քարոզչամեքենան, այլ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը՝ ՆՈՒՐԱՆ ՍԻՆԱՆՅԱՆԸ։ Այո՛, ճիշտ եք լսում. մի մարդ, ում անունն անգամ հանրությանը հայտնի չէր լինի, եթե որդին չլիներ «սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար», հանկարծ իրեն իրավունք է վերապահում վիրավորելու հայ գերիներին՝ ասելով. «Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի շնորհիվ եւ կապ չունի` ում կողմից»։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը «Օպել» վարողներին անվանում է «համբալ», Սինանյանի հայրը՝ արցախյան ղեկավարությանը՝ «տխմար», ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը թքում է ակցիայի մասնակիցների ուղղությամբ, եւ այս շարքն անսպառ է: Ինչ դաստիարակություն ստացել են, այդպես էլ պաշտոնավարում են:

Մեզ հայտնի դարձավ, որ մարդուն, որն առնվազն 16 տարի ապրել է Հայաստանում, կրթել սերունդ, հանդես եկել Հայաստանի ու ազգային արժեքների պաշտպանության դիրքերից, արգելել են մուտք գործել Հայաստան: Այո՛, հենց այդպես։ Խոսքը հայտնի վերլուծաբան, «Հայկական նախագծի» համահիմնադիր, կովկասագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԻ մասին է, ով վերջերս մասնակցել է «Կովկասյան երկխոսություն» միջազգային հարթակին Պյատիգորսկում եւ բարձրաձայնել է Թուրքիայի ռեգիոնալ ծավալապաշտական քաղաքականության մասին։ Արդյունքը՝ մուտքի արգելք Հայաստան։ Ինչո՞ւ, քանի որ ոչ միայն խոսել է Թուրքիայի այսօրվա քաղաքականության մասին, այլեւ համարձակվել է բացահայտ պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին, իսկ դա այսօր ակնհայտորեն համարվում է «հակաիշխանական» քա՞յլ։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

https://iravunk.com/sim/?p=320449&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ