Առանձնակի ցավալի ու մտահոգիչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում Բաքվում պահվող հայերի վերադարձի շուրջ. ադրբեջանագետ

Ներքաղաքական
Համատարած տեղեկատվական և քարոզչական աղմուկի մեջ շատ բարդանում է առողջ, օբյեկտիվ վերլուծության շուրջ քննարկում ծավալելը․ գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ինձ համար առանձնակի ցավալի ու մտահոգիչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում մեր գերիների վերադարձի շուրջ։ Հատկապես Թրամփի կողմից դրա մասին խոսելուց հետո, ես ավելի քան վստահ եմ՝ որոշակի համառ աշխատանքը չի կարող անարդյունք մնալ։ Ես դրա մասին շարունակ գրում էի նաև հանդիպումից առաջ։ Եկեք ընդունենք, որ շատ դժվար է պատկերացնել խաղաղություն այն պայմաններում, երբ մեր հայրենակիցները անցնում են շինծու «դատավարությունների» միջով, որտեղ գլխավոր մեղադրանքը հենց ՀՀ-ի դեմ է։ Ընդ որում, օգոստոսի 8-ի հանդիպումից հետո այդ շինծու «դատավարությունները» շարունակվում են։

Զարմանալի չէ, որ Թրամփի՝ 23 հայ քրիստոնյա գերիների ազատ արձակման պահանջով Ալիևին դիմելու տեսանյութից հետո, լռություն է նաև ադրբեջանական դաշտում։
Այո, Ալիևին բարդ է լինելու մերժել Թրամփի այդ խնդրանքը կամ պահանջը։ Դրա համար պետք է հասնել նրան, որ այդ պահանջը հստակ դրվի Ալիևի առաջ։ Ես շատ կուզեի, որ հենց այդ հարցի շուրջ քննարկումը գերակա լիներ հանրային դաշտում, քանի որ դա իսկապես կարևոր քայլ կլիներ հնարավոր խաղաղության կառուցման ճանապարհին»,- գրել է Հայրապետյանը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում