«Փաշինյանը ներողություն է խնդրել». Սոնա Մնացականյանի հոր համար անհասկանալի է Փաշինյանի՝ ավտոբուսում նստած ուղևորի հետ համեմատությունը

<<Փաշինյանը ներողություն է խնդրել ինձնից, ցավակցել է իմ վիշտը, բայց այն, որ համեմատում է ավտոբուսում նստած ուղևորի հետ, ես բացարձակ չեմ հասկանում այդ մոտեցումը>>։

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հղի կնոջը վրաերթի է ենթարկել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ վարչապետի շարասյունը։

«Դե ինքը այդպես է մտածում։ Չեմ կարող ասել` ինչու է տենց մտածում: Դա էլ դուք հասկացեք՝ էդ ոնց եղավ, որ այդպես է մտածում»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանին մեղավոր համարու՞մ է՝ Մնացականյանը պատասխանեց, որ դատարանը պետք է որոշի, թե ով է մեղավոր։

Մնացականյանը պնդեց, որ այստեղ պետական անփութության հարց է.

«Պետք է նաև անցորդների նկատմամբ կարողանան անվտանգություն ապահովել, անցորդները ՀՀ քաղաքացի՞ չեն, որ անվտանգություն ապահովեն: Ի՞նչ է նշանակում անվտանգությունից ելնելով»։ 

Անդրադառնալով այն փաստին, որ Սոնային վրաերթի ենթարկած վարորդը՝ Արամ Նավասարդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ Մնացական Մնացականյանն ասաց.

«Ապացուցված է, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, այսինքն՝ միջոցներ չի ձեռնարկել վթարը կանխելու համար, միանշանակ մեղավոր է։ Միայն ինքը չի մեղավորը։ Մենք այլ անձանց վերաբերյալ էլ ենք բողոքներ ներկայացրել։ Եթե ճանապարհը ժամանակին փակեին, դեպքը տեղի չէր ունենա։ Ասում են՝ ձայնագրությունները չկան, փչացել են, կարելի՞ է ամեն հարցում այդքան անփույթ գտնվել»։

Հարցին՝ արդյո՞ք տուժող կողմը գոհ է դատական ընթացքից՝ Մնացականյանը պատասխանեց, որ դեռևս գոհ է․ «Մի քանի անգամ տուժողի դատապաշտպանի հետ կապված անհիմն ձևով հետաձգվել են դատական ակտերը, ինձ թվում է՝ անում են, որ ժամանակ շահեն, հինգ տարին լրանա, վաղեմության ժամկետն անցնի»։  

Մնացական Մնացականյանը հաստատեց, որ դատարանում պահանջել է 10 մլն դրամ՝ հուշաքարի և գերեզմանի վերանորոգման աշխատանքների համար:

https://iravunk.com/sim/?p=320398&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ