Երկխոսություն ակունքների հետ. «Ինիցիում» ցուցադրությունը «ՀայԱրտ»-ում
Ազդագրեր«ՀայԱրտ» Կենտրոնում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեի նախաձեռնությամբ, բացվել է ցուցադրություն, որտեղ կարելի է ծանոթանալ Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային Բիենալե, Երևան 2017-ի հավաքածուի մի հատվածին։
Ցուցադրությունը կրում է «Ինիցիում» խորագիրը։
Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ին ընդառաջ կարող եք այցելել «ՀայԱրտ» Կենտրոն դիտելու և ծանոթանալու Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային Բիենալե, Երևան 2017-ի ակունքներին։
https://iravunk.com/sim/?p=320391&l=am/

