Կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հայրը

Թեմա

Խաչատրյանների փաստաբանական խումբը խորը վշտով տեղեկացնում է, որ 93 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հայրը՝ Գուրգեն Թաթոսի Խաչատրյանը, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների, Արամ Խաչատրյանի պապը:

Գուրգեն Թաթոսի Խաչատրյանն աշխատանքի վետերան էր, կապի մասնագետ` 60 տարվա փորձառությամբ: Հայրենական պատերազմի տարիներին, երբ աշխատուժի պակաս կար, 13-ամյա Գուրգենն սկսում է կամավոր աշխատել Կապի հանգույցում, իսկ 1946թ-ին պաշտոնապես ընդունվում է աշխատանքի` որպես հերթապահ տեխնիկ։ 12 տարի անց՝ 1958թ-ին, 27 տարեկան հասակում, նա արդեն նշանակվում է Ամասիայի Կապի գրասենյակի պետ և 50 տարուց ավելի ղեկավար պաշտոններ զբաղեցնում այս ոլորտում։ Գուրգեն Խաչատրյանը սովորել է Երևանի Հ. Ադամյանի անվան ռադիո-էլեկտրակապի տեխնիկումում, ապա վերապատրաստվել Լվովում՝ անցնելով Կապի ղեկավար անձնակազմի համար կազմակերպված հատուկ դասընթացները: Նա պարգևատրվել է «Աշխատանքի արիության համար», «Աշխատանքի վետերան» մեդալներով, 1986թ-ին պարգևատրվել է «ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության» շքանշանով:

Գուրգեն Խաչատրյանը, ով հոր վաղաժամ մահից հետո, 1958թ-ից դարձել է գերդաստանի գլուխը, կնոջ` Անժելա Սարգսյանի հետ օգնել և աջակցել է իր չորս եղբայրներին ու երեք քույրերին, հետագայում նաև նրանց երեխաներին ու թոռներին: Գուրգեն Խաչատրյանի գործունեության բեղուն տարիների փորձառության ու կյանքի դասերի կարիքը Խաչատրյանների սերունդները մշտապես կզգան: Գուրգեն պապիկի հիշատակը մշտապես վառ կմնա ընտանիքի անդամների, ընկերների ու հարազատների հիշողություններում:

Գուրգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 14-ին Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:00-ից, իսկ վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 15-ին, ժամը 13.00-ին՝ նույն վայրից:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում