Զապորոժեի ճակատում ռուսներն ակնհայտորեն պատրաստվում են մեծ հարձակման (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական ուժերն այս օրերին գործնականում բոլոր կրաիային միջոցների ներառմամբ մշակում է ուկրաինական դիրքերը Մալայա Տոկմաչկայում՝ Զապորոժյեի ռազմաճակատում` Օրեխովոյի արեւելյան թեւում: Հարձակման մեջ են ինչպես ցամաքային գործնականում բոլոր հրթիռա-հրետանային միջոցները, այնպես էլ կառավարվող եւ անօդաչու ավիացիան: Մալայա Տոկմաչկա գրավելու դեպքում ռուսական ուժերը դուրս են գալիս Զապորոժեում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցի` Օրեխովոյի անմիջական մատույցներ:
Հաշվի առնելով նաեւ լուրերը, որ ռուսները մեծ ուժեր են կենտրոնացնում Զապորոժեի ուղղությամբ, կարելի է ենթադրել, որ Ալյասկայում` Պուտին-Թրամփ գագաթաժողովում վերջնական պայմանավորվածություններ ձեռք չբերելու դեպքում Զապորոժեի ճակատի համար եւս «կարմիր կոճակը» կսեղմվի։

