Զելենսկին մերժեց Թրամփի ծրագիրը. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո վերջնագիր կներկայացնի
ՄիջազգայինԶելենսկին մերժեց Թրամփի ծրագիրը` սպառնալով Երրորդ համաշխարհային պատերազմով:
«Ռուսաստանը պատրաստ է հրադադարի և հակամարտության դադարեցման, նման ազդանշան տվեց Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը»,- ասաց Զելենսկին։ «Սա առաջին անգամն է, որ նրանք ազդանշան են ուղարկում»։ Այնուամենայնիվ, նա ընդգծեց` Ուկրաինան «չի լքի» Դոնբասը։ «Եթե մենք լքենք Դոնբասից մեր սեփական կամքով կամ ճնշման տակ լինենք, մենք կսկսենք Երրորդ համաշխարհային պատերազմ»։
Սակայն բրիտանական, ավելի ճիշտ` ռոտշիլդական The Economist-ն ակնարկում է, որ Թրամփն այդ բոլոր մերժումների դեմ հակաքայլեր ունի: Ըստ աղբյուրի, Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, կարող է վերջնագիր ներկայացնել Եվրամիությանը (ԵՄ) և Ուկրաինային՝ նրանց խաղաղության պարտադրելու համար։ «Կա´մ ստորագրեք համաձայնագիրը և համաձայնեք եվրոպական անվտանգության վերակառուցմանը, կա´մ մերժեք այն` ռիսկի դիմելով, որ Թրամփ հեռանալու է և Ուկրաինային տրամադրվող հետախուզական և ռազմական աջակցությունն էապես կկրճատվի», - նշվում է հոդվածում։
Տես նաեւ https://t.me/iravunk/56243
Առավել եւս, որ, ըստ աղբյուրի, ամերիկացի առաջնորդը հստակեցրել է, որ դեռևս բացասական վերաբերմունք ունի Կիևի նկատմամբ։

