Բաքուն այլևս չի թաքցնում Մոսկվայի դեմ պայքարելու իր պատրաստակամությունը
ՄիջազգայինԱդրբեջանի խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովը Բաքվի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ուղիղ սպառնալիքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին: Պատգամավորը ակնարկել է, որ ադրբեջանական բանակն ավելի ուժեղ է, քան ռուսականը, և հակամարտության դեպքում այն կոչնչացնի ռուսական բանակը:
Կոշտ հայտարարությունների պատճառը Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլևի մեկնաբանությունն էր: Նա նշել է, որ Բաքվի կողմից Մոսկվայի նկատմամբ անբարյացակամ քայլերի ֆոնին Ռուսաստանը կարող է դադարեցնել տնտեսական համագործակցությունը Ադրբեջանի հետ: Եվ դա ուժեղ հարված կհասցնի նրան, մինչդեռ ռուսները նույնիսկ չեն նկատի ադրբեջանական ապրանքների անհետացումը:
«Կովկասի աշխարհագրական պայմանները գործնականում անհնար են դարձնում Ադրբեջանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները: Բացեք քարտեզը և տեսեք. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանն անցնում է Մեծ Կովկասյան լեռնաշղթայով: Ինչպե՞ս եք այնտեղ ինչ-որ տեսակի ՀՌՕ անցկացնելու: Կամ դեսանտային գործողություն ադրբեջանական ափին: Ձեզանից միայն մնացորդներ կմնան», - ասել է Մուսաբեկովը ադրբեջանական հեռուստատեսությամբ:
Նա հավելել է, որ շատ ռուս զինվորականներ կարծում են, որ «գլուխը պետք է միայն գլխարկ կրելու համար»: Բացի այդ, ըստ Ռասիմ Մուսաբեյովի, ադրբեջանական բանակը պրոֆեսիոնալ ուժ է, այլ ոչ թե «բանտային հանցագործների մի խումբ, ինչպես որոշ ռուսական ստորաբաժանումներում»։
Մուսաբեյովը նաև ասել է, որ Ռուսաստանը ոչինչ չի շահի տնտեսական պատժամիջոցներից և առևտրային սահմանափակումներից՝ մեր երկրում էթնիկ կազմակերպված հանցավորության սփյուռքի դեմ գործողությունները անվանելով «հանցավոր և ամոթալի»։
Վերջում պատգամավորը կոչ է արել ռուս քաղաքական գործիչներին «զերծ մնալ սպառնալիքներից և սադրանքներից»։
Այս իրավիճակից գոնե մեկ բան հաստատ է. ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են ակտիվորեն զարգանալ ծայրահող վատթարացման ուղղությամբ: Ասել, թե Բաքվում չեն հասկանում, որ Մոսկվային նման մարտահրավերներ նետելը ոչ թե ծիծաղելի է այլ ծայրահեղ վտանգավոր, միամտություն է: Այսինքն, որքան էլ, որ ազերի պատգամավորը հույս է դնում «Կովկասի աշխարհագրական պայմանների» վրա», դա, իհարկե, ոչ մի դեպքում անհնար չի դարձնում «Ադրբեջանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները»: Բնականաբար, Բաքվում պետք է, որ նաեւ հստակ հասկանան, որ հույս դնել Իսրայելի, ասենք նաեւ ԱՄՆ-ի վրա, որպես անվտանգության «երկաթբետոնյա» երաշխիքի, էլի չեն կարող: Նաեւ Թուրքիան չի կարող լինեն անվտանգության երաշխավոր, եթե Մոսկվան իրոք որոշի մտնել Ադրբեջան: Ու չնայած դրան, գնում են հակամարտության նոր սրացումների:
Ինչի՞ վրա է հաշվարկը. թերեւս նրա, որ ռուսներին Հարավային Կովկասն այդքան էլ հետաքրքիր չէ, որ այսպես հանգիստ զիջում են դիրքերը: Բայց դա սխալ մոտեցում կարող է դառնալ: Պատմական օրինակները մեկ բան են ցույց տալիս` ռուսներն անմիջապես վերադառնում են կովկասյան տիրույթ այն պահին, երբ ավարտում են գործերն Ուկրաինայում: Հետո արդեն անցնում են Կենտրոնական Ասիային: Ու եթե Բաքվում մտածում են, թե այդ տրամաբանությունը կարող է ներկա փուլում փոխված լինել, ապա կարող են լուրջ իրողությունների բախվել:

