Իշխող կառավարությունը գիտակցաբար զոհում է Հայաստանի շահերը՝ հանուն աշխարհաքաղաքական խաղերի. ՀԺՇ

Ներքաղաքական

Հայաստանի Ժողովրդական շարժումը հայտարարությամբ է հանդես եկել, մասնավորապես նշելով.

«Հայաստանի Ժողովրդական շարժումն իր խոր մտահոգությունն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաստորագրված «խաղաղության համաձայնագրի» բովանդակության մեջ տեղ գտած դրույթների վերաբերյալ։ Դրանք ամբողջությամբ արտացոլում են 1918 թվականի հունիսի 4-ին Թուրքիայի հետ ստորագրած Բաթումի տխրահռչակ պայմանագրի տառն ու ոգին, միայն մի տարբերությամբ, որ այն ժամանակ դեռ չկար պետություն, իսկ այժմ մի կառավարություն է ստորագրել, որն ունի 6 տարվա պատմություն։ Այսինքն՝ իշխող կառավարությունը գիտակցաբար զոհում է Հայաստանի շահերը՝ հանուն աշխարհաքաղաքական խաղերի։

Համաշխարհային նոր համակարգի ձևավորման ընթացքում կարևոր է չկրկնել 107 տարի առաջ գործած սխալը և Հայաստանը դարձնել գերուժերի շահերի բախման մարտադաշտ, իսկ հայրենի տարածքներն ու Հայ ժողովրդի արյունը՝ առևտրի և սակարկության առարկա։

Հայաստանի Հանրապետության նախորդ բոլոր իշխանությունների, «կուսակցությունների» և դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների հիմնական մասի գործուն մասնակցությամբ փորձում են Հայաստանը դարձնել օտար շահերի մարտադաշտ, ինչը հղի է քաղաքական և անվտանգային, տնտեսական և հասարակական լրջագույն մարտահրավերներով և ազգին ու պետականությանը սպառնացող գոյութենական վտանգներով։

Արևմուտքի ներթափանցումն աշխարհի ցանկացած տարածք իր հետ բերում է ավերումներ, պատերազմներ ու բնական ռեսուրսների թալան, ուստի՝ Հայաստանը և Հայ ժողովուրդը պետք է միավորվեն մեկ դրոշի տակ ու խնդիրները լուծեն առանց միջնորդի՝ հստակ առաջադրելով և անշեղ հետապնդելով ազգային ու պետական երկարաժամկետ շահերն ու նպատակները։

Մեկընդմիշտ բոլորի համար պետք է հստակ լինի, որ խաղաղությունը ձեռք է բերվում ռազմական, դիվանագիտական և քաղաքական ուժերի հավասարակշռության պարագայում, իսկ հակառակ դեպքում որեւէ թղթի կտոր պատերազմի խոչընդոտ չէ»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում