Տիրոջ խաչափայտին նվիրված ամենանշանավոր տոնը` «Խաչվերացը» կնշվի սեպտեմբերի 14-ին

Թեմա

Սուրբ խաչի տոնը` Խաչվերացը, այս տարիկնշվի սեպտեմբերի 16-ին: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Հայ Առաքելական եկեղեցինտաղավար տոն է համարում Տերունի հինգ մեծ տոները, որոնք ուղղակի առնչվում են Տեր Հիսուս Քրիստոսի կյանքին և գործունեությանը, դրանք են Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը, Սուրբ Հարություն (Սուրբ Զատիկ), Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառ), Վերափոխումը Սուրբ Աստվածածնի (Խաղողօրհնեքի կարգ) եւ Սուրբ Խաչի տոնը (Խաչվերաց):

Մեր եկեղեցին Սուրբ Խաչին վերաբերվող տարեկան չորս տոնակատարություններ ունի. Երևումն Սուրբ Խաչի`Զատկին հաջորդող չորրորդ կիրակին, Խաչվերացը`սեպտեմբերի 11-17-ը ընկած կիրակին, ՎարագաՍուրբ Խաչը`սեպտեմբերի 26-ի մերձավոր կիրակին եւ Խաչի գյուտը`հոկտեմբերի 26-ի մոտակա կիրակին։ Պատահական չէ այս նվիրումը խաչին. մեր եկեղեցու հայրերը գիտակցել են Խաչի նշանակությունն ու զորությունը. Գրիգոր Տաթևացին Խաչը համարում է «երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»:

 

Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենանշանավորն է. տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Հայ Առաքելական եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը (Ուղղափառ եկեղեցում` 14/27 սեպտեմբերի, Կաթոլիկ եկեղեցում` Գրիգորյան տոմարով`14 սեպտեմբերի):

Պատմությունը վկայում է տոնի ակունքները

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սուրբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայր: Հիշատակվում է նաև, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործում. Կայսերը ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:

Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների:

Ժողովուրդը Խաչվերացին կատարում է ուխտագնացություններ, տարբեր տեղերում դեռևս պահպանվում են ժողովրդական մի շարք ավանդույթներ տոնի խորհրդի հետ կապված` խաչերը ռեհանովզարդարելը(ռեհանը սրբության խորհուրդ ունի), նախօրեին խմորեղեն թխել, ուլ մորթել, ձավարով փլավ պատրաստել:

Խաչվերացի հաջորդ օրը, ինչպես բոլոր Տաղավար տոներին հաջորդող օրը, մեռելոց է. եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում