«Թրամփի ճանապարհը» չի աշխատի. Dhe Economist
ՄիջազգայինԹրամփի շքեղության և հանդիսավորության պայմաններում համաձայնագիրը բազմաթիվ անպատասխան հարցեր թողեց,- գրում է Dhe Economist-ը: Վաշինգտոնում Ալիևն ու Փաշինյանը ստորագրեցին պաշտոնական խաղաղության պայմանագրի նախնական ստորագրությունները, բայց չստորագրեցին այն։ Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, չբավարարվեց։
Ըստ աղբյուրի. «Փաշինյանը ժողովրդականություն չի վայելում. հայերի միայն 13%-ն է ասում, որ վստահում է նրան։ Ազգայնական արմատականները մեղադրում են նրան Հայաստանի ինքնիշխանությանը ազդող զիջումների գնալու մեջ. հաջորդ տարի սպասվող ընտրությունները հնարավորություն են ստեղծում Ռուսաստանի համար միջամտելու»։
Թերեւս, ռոտշիլդական առանցքային լրատվամիջոցի կասկածները, թե այս իարվիճակում «Թրամփի միջանցքը» կաշխատի, առավել եւս, կարող է բազում միլիարդների եկամուտներ բերել, տեղին է: Շատ պարզ պատճառով. եթե անգամ Մեղրիով Ադրբեջանի միացումը Նախիջեւանին իրականություն դառնա, դա էլի միջանցք չի լինում: Միջանցք, այդ բառի հիմնական եւ եկամուտ բերող իմաստով կարող է լինել մեկ դեպքում, եթե Ադրբեջանից արեւելք այն կարողանա հատել նաեւ Կասպից ծովն ու դուրս գալ Կենտրոնական Ասիա (տրանսպորտ թե խողովակներ, դա չէ էականը): Բայց ահա, Կասպից ծովն առանց ռուս-իրանական «դաբրոյի» հատելը, գոնե այս վիճակում, բացառվում է: Սա աքսիոմա է:
Միայն թե, թող նոնսենս չթվա, բայց կա ռուս-իրանական նման «դաբրոյի» ռեալ հնարավորություն: Չնայած առաջ չընկնենք` սպասելով օգոստոսի 15-ին:

