Նոր «դուռ»` թշնամու ցեղասպան քաղաքականության շարունակության համար. Հովիկ Ավանեսովն ահազանգում է

Մշակութային
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ահազանգում է.
 
«Օգոստոսի 8-ին` բնիկ ժողովուրդների միջազգային օրվա (ինչպես նաև օգոստոսի 10-ին` Սևրի դաշնագրի օրվա) նախօրեին, Վաշինգտոնում ստորագրված հակահայկական բնույթ ունեցող փաստաթուղթը հարված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետականությանը, անվտանգային համակարգին և ազգային ինքնիշխանությանը, այլև ծայրաստիճան վտանգավոր նախադեպ է՝ ուղղված ամբողջ տարածաշրջանի ուժային բալանսի խեղմանը և միջազգային իրավունքի ոտնահարմանը։
 
Փաստաթուղթը, իր բովանդակությամբ և ընկալումներով, իրականում դառնում է ադրբեջանական ցեղասպան քաղաքականության լեգիտիմացման գործիք՝ «կանաչ լույս» տալով Բաքվի ֆաշիստական և ավտորիտար վարչախմբին՝ շարունակելու իր համակարգված և հետևողական մշակութային ցեղասպանությունը Արցախի՝ դարավոր հայկական պատմամշակութային ժառանգության դեմ։ Այդ գործողությունները ոչ միայն հանցագործություն են համաշխարհային քաղաքակրթության դեմ, այլև ուղիղ ոտնձգություն են հայ ժողովրդի ինքնության, պատմական հիշողության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ։
Վաշինգտոնյան այս խայտառակ փաստաթուղթը միջազգային իրավական և բարոյական պարտավորությունների բացահայտ խախտում է, որն օրինականացնում է Ադրբեջանի կողմից իրագործվող հանցավոր արշավը՝ ուղղված ոչ միայն հայկական եկեղեցիների, հուշարձանների, գերեզմանների և պատմական բնակավայրերի ոչնչացմանը, այլև՝ ամբողջ մի քաղաքակրթական տարածքի իսպառ ջնջմանը։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության հանցավոր անտարբերության կամ կեղծ չեզոքության դրսևորում՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով Բաքվին ազատորեն և անպատժելիորեն վերաձևել իրականությունը՝ ըստ իր ցեղասպան տրամաբանության։
 
Սույն փաստաթուղթը սպառնալիք է հայ ժողովրդի` իր բնօրրանում ապրելու իրավունքի դեմ և միակողմանի զիջում, ընդհուպ մինչև թշնամու թելադրանքով նոր Սահմանադրության ընդունում, որտեղ այլևս խոսք չի լինի Արցախի ու Հայ Դատի համար պայքարելու մեր իրավունքների մասին։ Սա բացում է մի նոր «դուռ»` թշնամու ցեղասպան քաղաքականության շարունակության համար։ Այսպիսի փաստաթուղթը, բնականաբար չէր կարող պարունակել դրույթներ ոչ գերիների վերադարձի և ոչ էլ բռնի տեղահանված արցախցիների` իրենց բնօրրան վերադարձի մասին։ Հետևաբար, օգոստոսի 8-ին ընդունված այս փաստաթուղթը ոչ միայն հայ ժողովրդի ազգային շահերից որևէ կետ չի արտացոլում, այլև ուղիղ սպառնալիք է մեր պետականության գոյությանն առհասարակ»։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում