Միտումնավոր այրել են. Նուբարաշենը՝ հրդեհվող աղբավայրի գերին

Հասարակություն

Օգոստոսյան տապը բառիս բուն իմաստով կրակ ու պատիժ է դարձել նուբարաշենցիների համար: Արդեն մի քանի օր է՝ Նուբարաշենի աղբավայրը բոցկլտում է՝ տեղացիների համար դառնալով իսկական մղձավանջ: Իսկ օդում տարածված սարսափելի հոտն ու խեղդող ծուխն, ուղղակի, անտանելի է տանել: Նուբարաշենի բնակիչների համար ամառային արձակուրդներն  առօրյա դժոխք են հիշեցնում՝ գիշերն անցնում է հրդեհի մթագնած շնչառությամբ, իսկ ցերեկը՝ անասելի համաճարակային հոտով:

Սակայն խնդիրը միայն հոտը չէ. աղբակույտերից բարձրացող ծուխը ոչ միայն աղտոտում է օդը, այլեւ նպաստում է տարբեր վարակների տարածմանը, հատկապես՝ այս օրերին արդեն նկատվող ճանճերի ու միջատների անսահման շատացման ֆոնին։ Հաշվի առնելով նաեւ համաճարակային վտանգը՝ պատկերն ավելի քան մտահոգիչ է։ Ո՞ւր է վերահսկողությունը, ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար, եւ, վերջապես, որքանո՞վ է անվտանգ ապրել մի տարածքում, որն օրերով այրվում է իշխանությունների աչքի առաջ, «Իրավունք»-ը պատասխանների փնտրտուքով զրուցել է Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

Օրեր շարունակ այրվում է Նուբարաշենի աղբավայրը: Քաղաքացիներն այլեւս չեն կարողանում դիմանալ՝ հոտին, ծխին եւ իրավիճակին: Քաղաքապետարանը վերջապես ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում հարցը վերջնական լուծելու առումով:

— Ինքս այսօր եղել եմ այնտեղ: Արդեն հրդեհը մարված է, այսինքն՝ մնացորդային, հատվածային կտորներ են, որտեղ ավելի շատ ծխում է, քան այրվում: Պետք է ասեմ, որ քաղաքապետարանը, ՆԳՆ հրշեջները արագ արձագանքել են եւ արդեն երրորրդ օրն է մաքսիմալ կերպով կատարվում է հնարավորիս՝ կրակն արագ մարելու համար: 30-ից ավել տեխնիկա է աշխատում, դա դեռ միայն քաղաքապետարանի կողմից ուղարկված: Հողը վերցվում է եւ փակում կրակի հատվածը, այսինքն՝ այրվող հատվածները թաղվում են հողի տակ:

Իսկ առհասարակ, քաղաքապեարանն ի՞նչ աշխատանքներ է կատարում հետագայում նման խնդիրներից խուսափելու համար, քանի որ հրդեհը կարող է ամեն րոպե կրկնվել:

— Այո, դա կարող է կրկնվել: Երբ այնտեղ էի, տեսա տարբեր մարդկանց՝ բնակիչների, ովքեր պարզապես նայում էին կրակի մարման գործընթացին եւ ասացին, որ միտումնավոր այրել են աղբանոցը: Ստացվում է, ինչ էլ անես, եթե բնակիչը միտումնավոր կրակ տա, ապա հրդեհ կլինի, եթե նույնիսկ տարածքը լինի պարսպապատված: Այսինքն, այս դեպքը չի եղել աշխատակցի մեղքով կամ ինքն իրեն չի բռնկվել, սա միտումնավոր կերպով է արվել: Սակայն, ամենը նույնիսկ հաշվի առնելով՝ ասեմ, որ կան բազում քննարկումներ հարցը վերջնական լուծելու համար:

Դուք Ձեր նախընտրական ծրագրում ներկայացրել էիք աղբամշակման նախագիծ: Ի՞նչ եղավ այդ ծրագիրը:

— Ինչպես ասացի՝ բազում քննարկումներ են լինում, սակայն առավել ծավալուն ասել չեմ կարող, քանի որ քննարկումները անցկացնում են փոխքաղաքապետերը եւ դեռեւս ավագանիներին չեն ներկայացվել նախագծերը: Սակայն, դա անպայման կլինի, որը կհրապարակվի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում