Մենք չենք կարող անտեսել Ալիեւի վերջին հայտարարությունները. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը երկրորդ ընթերցմամբ  ընդունել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ APA-ի, Ադրբեջանի սահմանադրության 134-րդ հոդվածի 3-րդ մասում նշված այն դրույթը, որ ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի անբաժանելի մասն է, կարտացոլվի նաեւ Նախիջևանի սահմանադրության նախաբանում։ Սահմանադրական օրենքի նախագծում նախատեսված փոփոխություններից մեկն էլ վերաբերում է Նախիջեւանի բարձրագույն պաշտոնատար անձի բացառմանը: Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, եւ արդյոք սա նույնպես պետք է դիտարկել Սյունիքի` նրանց միջանցքային տրամաբանության համատեքստում, «Իրավունք»-ը հետաքրքրվեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահկովկասագետպ.գ.թ. ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ:

Ադրբեջանը սահմանադրական մակարդակով զավթում է նաեւ պատմական ձեւաչափերը։ Այն փաստը, որ ադրբեջանական առաջին հանրապետությունը հայտարարվել էր նաեւ Տավուշի ու Սեւանի արևելյան տարածքների շուրջ, այժմ օգտագործվում է որպես հիմնավորում՝ Զանգեզուրը համարելու որպես «պատմական ադրբեջանական» տարածք։

Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի Զանգեզուրը բռնազավթելու փորձերից։ Բացի այդ, ի նշան իրական գործնական ծրագրերի, Բաքուն արդեն ավարտում է երկաթուղային ենթակառուցվածքը՝ Արցախից դեպի Հայաստանի սահմանի ուղղությամբ՝ ակնկալելով ապագա վերահսկողություն այդ տարածքի վրա։

Եվ չպետք է մոռանալ՝ ամբողջ այս կոնցեպտը ուղեկցվում է նաեւ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներով։ Իրանի ու Իսրայելի հարաբերությունների սրացումը կարող էր բերել իրավիճակի, երբ Ադրբեջանը զինված ուժերով ուղղակի հարված հասցներ Զանգեզուրին՝ ոչ թե Իրանի դեմ, այլ՝ հենց Հայաստանի։ Այդ պլանը, կարծես, առկախվեց Իրանի դիրքորոշման եւ դիմակայելու պատրաստակամության արդյունքում։

Եվ բացի այդ, մենք չենք կարող անտեսել Ալիեւի վերջին հայտարարությունները միջազգային հարթակներում, որոնք վկայում են, որ պատերազմը չի ավարտվել։ Ուստի՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի։ Մեր առաջնահերթությունն է չեզոքացնել Ադրբեջանի պնդումները՝ «արեւմտյան Ադրբեջան», «վերադարձ» եւ «պատմական իրավունք» եզրույթներով, որոնք ուղղված են ոչ միայն տարածքների, այլեւ` հայկական ինքնության դեմ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում