Ցանկացած չմտածված քայլ Սյունիքի շուրջ՝ արդեն հղի է անդառնալի հետեւանքներով. Շաքարյանց

Ներքաղաքական

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանը մերժել է ԱՄՆ-ին՝ Սյունիքի «միջանցքն», ըստ էության, վարձակալելու հետ կապված առաջարկը։ Միեւնույն ժամանակ, ավելի դրական է ներկայացվել, այսպես կոչված, արտապատվիրակումը: Ի՞նչ է սա նշանակում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ, «Իրավունք»-ը պարզել է անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ տեսակետը:

Ձեր հիշատակած Արման Եղոյանը, նախ եւ առաջ, խոսում է մի իրողության մասին, որը ենթադրում է, որ Հայաստանը, որպես պետություն, պարզապես գոյություն չի ունենա։ Քանի որ ՀՀ տարածքի զգալի մասում սահմանների վերահսկողությունը փոխանցվում է ինչ-որ երրորդ ուժի՝ թեկուզ մասնավոր ընկերության անվան տակ, սա փաստացի նշանակում է, որ այդ տարածքը՝ նվազագույնը 1/3-ը, արդեն դուրս է գալիս Հայաստանի փաստացի վերահսկողությունից։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն իբր պատրաստվում է տարածաշրջան ուղարկել շուրջ հազար հոգուց բաղկացած զինվորական խմբավորում: Չնայած հայտարարությունները հիմնավորվում են մասնավոր ընկերության մասնակցությամբ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ իրականում մասնավոր ընկերությունները չեն կարող զինվորական ուժ ունենալ։ Սա ռազմական գործարար կառույցների մասին է։

Մի քանի օր առաջ Թուրքիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ այս ամենը՝ ներառյալ տեղակայումը, կատարվում է փոխհամաձայնեցված ձեւով։ Այստեղ ծագում է մի շարք հարցերի շղթա՝ մասնավորապես Իրանի հետ կապված։ Երբ Իրանի ներկայացուցիչը հարցազրույց տվեց տեղական հեռուստաընկերությանը, նա հստակ նշեց, որ հենց Իսրայելն է խնդրել զինադադար, ու նա պատրաստ է նույն մեթոդաբանությամբ ճնշում գործադրել ցանկացած թշնամու վրա։

Նա, ըստ էության, սպառնացել է ոչ միայն Իսրայելին, այլեւ բոլոր այն կողմերին, որոնք այս ընթացքում աջակցել են նրան։ Եվ սա, իր հերթին, նշանակում է սպառնալիք ոչ միայն Բաքվին, այլ նաեւ Երևանում նստած որոշ անձանց, ովքեր այսօրվա դրությամբ տարբեր գաղտնի պայմանավորվածությունների մեջ են ներգրավված։ Քննարկվում է մի տարածաշրջանի փոխանցում, որը սահմանակից է Իրանին, իսկ այդ գործողությունների թիկունքում կանգնած են այն ուժերը, որոնց Իրանը համարում է թշնամի։

Իմ կարծիքով՝ գործը հասել է այնտեղ, որ ցանկացած չմտածված քայլ Սյունիքի շուրջ` արդեն հղի է անդառնալի հետեւանքներով։ Այսօր Հայաստանը ոչ թե առավել անկախ է, այլ ընդհանրապես գոյություն չի ունենում որպես անկախ, ինքնիշխան եւ ուժեղ պետություն։ Մեր տարածքի ճակատագիրը կախված է բոլորից՝ բացի մեզանից։ Ահա այս ամենը իրենց 7 տարվա կառավարման հետեւանքն է։ Այսօր քաղում ենք այն պտուղները, որոնք նպատակաուղղված ձեւով մշակվել էին այն անձանց կողմից, ովքեր կազմակերպեցին 2018 թվականի հեղաշրջումը։ Արդյունքում ստացանք ոչ թե արդյունավետ կառավարում, այլ կառավարվող տարածք՝ առանց ուժեղ պետության։

Հայաստանը դադարել է լինել միջազգային իրավունքի սուբյեկտ։ Դարձել ենք օբյեկտ՝ տարբեր երկրների բանակցությունների սեղանի շուրջ։ Մեր ճակատագրի որոշումը կախված է ոչ թե մեզանից, այլ` ուրիշներիկամքից։

Եզրակացությունն ակնհայտ է Եղոյանի, ինչպես նաեւ այս կառավարության բոլոր ներկայացուցիչների հայտարարությունները բերում են նույն իրականությանը։ Այս կառավարման շրջանը պետք է դադարի։ Ցանկացած նորմալ երկրում այսպիսի կառավարական հանակարգ ունենալը կդառնար բավական ծանրակշիռ առիթ՝ կառավարության հրաժարականի համար։ Մինչդեռ մեզ մոտ դա բացակայում է: Նույնիսկ՝ պետական դավաճանության հիմքով քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն այս գործող իշխանությունները: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում