Տարածաշրջանային պատերազմի հավանականությունը մեծ է. Արմեն Պետրոսյան

Ներքաղաքական

Արեւելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ՝ Իրանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հակասությունների բնույթը այնպիսին է, որ այստեղ, կարծես թե, չկան իրական սահմաններ՝ առնվազն քաղաքական եւ ռազմական առումով։

Իրանի սահմանի երկայնքով՝ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի եւ ընդհուպ մինչեւ հարավային ուղղության մի շարք երկրներ, ձեւավորվել է այնպիսի իրավիճակ, որ սահմաններն ուղղակի հարաբերական են։ Միացյալ Նահանգները ռազմավարական ներկայություն ունի Իրանի հարեւան մի շարք երկրներում՝ հատկապես նշենք Պարսից ծոցի արաբական երկրները եւ Իրաքը։ Սա էլ իր հերթին մեծացնում է այն հավանականությունը, որ Միացյալ Նահանգները կարող է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել հենց այդ տարածքներից՝ թե՛ ռազմաբազաներից, թե՛ ծովից՝ ռազմական նավատորմի օգնությամբ, կամ նույնիսկ՝ եվրոպական մի շարք երկրների տարածքից։ Հենց այստեղ է, որերբեմնբարձրաձայնվումէնաեւԱդրբեջանիռազմավարականդերիմասին։

Ադրբեջանի որոշ վերլուծաբանների կարծիքով, եթե իրադարձությունները սրվեն, Ադրբեջանը կարող է թույլ տալ օգտագործել իր տարածքը Իրանի դեմ գործողությունների համար։ Իսրայելը վերջին ամիսներին բավականին ակտիվ ջանքեր է գործադրել այդ սցենարի ուղղությամբ՝ համագործակցելով Միացյալ Նահանգների հետ՝ փորձելով ձեւավորել ընդհանուր մոտեցում եւ ռազմավարություն։

Այս պարագայում, եթե Միացյալ Նահանգները ներգրավվի ուղղակի ռազմական հակամարտության մեջ, նա, ամենայն հավանականությամբ, կգործի հենց տարածաշրջանի արաբական երկրների ռազմաբազաներից։ Իսկ Իրանի պատասխանը տրամաբանականորեն կարող է լինել՝ թիրախավորել այդ բոլոր կետերը, ինչը նշանակում է, որ հնարավոր թիրախների թվում կարող են հայտնվել նաեւ արաբական երկրները, Իսրայելը եւ տարածաշրջանի այլ ռազմավարական հանգույցներ։ Դա էլ իր հերթին հանգեցնում է մեծ տարածաշրջանային պատերազմի հավանականությանը։

Եթե այս ամենին միանան նաեւ եվրոպական երկրները՝ ուղիղ կամ անուղղակի կերպով, հնարավոր է, որ սա վերածվի համաշխարհային մասշտաբի հակամարտության։ Հաշվի առնելով այս սցենարը՝ չպետք է բացառել նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հնարավոր արձագանքը։ Չնայած հնարավոր չէ վստահաբար ասել, որ նրանք կաջակցեն Իրանին ռազմական ուղով, սակայն մաքսիմալ ձեւով կարող են փորձել մանեւրի հնարավորություն ստեղծել Իրանի համար՝ տնտեսական, դիվանագիտական կամ տեխնոլոգիական աջակցությամբ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում