«ՄԵՆԱՄԱՐՏԻ ԱՎԱՐՏԻՑ 10 ՎԱՅՐԿՅԱՆ ԱՌԱՋ ՀԱՋՈՂՎԵՑ ՃԻՇՏ ՀՆԱՐՔ ԿԻՐԱՌԵԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ». ԿՅՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ ԳՈՌ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Սպորտ

Վերջերս Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացել է Կյոկուշին կարատեի KWU վարկածով Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Մասնակցել են նաև մեր երկրի ներկայացուցիչները։

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել Հայաստանի Կյոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի նախագահ ՍՊԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարը.

- Հայաստանի հավաքականը ներկայացավ 3 ֆեդերացիաների մարզիկներից բաղկացած կազմով։ Ընդհանուր մեր երկրի 3 հավաքականները նվաճեցին 11 մեդալ, որից 10-ը նվաճեցին Կյոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի մարզիկները /KWF /։ Ես շատ գոհ եմ, սա պատմական իրադարձություն էր, քանի որ Հայաստանի սպորտային պատմության մեջ Կյոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունում երբևէ այսքան մեդալ չէին նվաճել։ Աշխարհի գավաթակիր դարձան Հովհաննես Մալաջյանը, Գոռ Կիրակոսյանը։ Իսկ արծաթե մեդալի արժանացան Քաջիկ Ոսկանյանը, Արեն Խուդյանը։ Իսկ արցախցի Արթուր Առուշանյանը, ով KWU վարկածով Աշխարհի եռակի չեմպիոն է, արծաթե մեդալի արժանացավ։ Նա այժմ Արգենտինայում է բնակվում, տեղահանությունից հետո, սակայն Հայաստանի դրոշն է ներկայացնում։ Նա հաղթեց Ղազախստանի, Բուլղարիայի ներկայացուցիչներին, ափսոս, միայն զիջեց լեհ մրցակցին, շատ չնչին առավելությամբ։ Արթուրը ներկայացրեց Հայաստանը, հանդիսանալով Կյոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի KWF ներկայացուցիչ ու Արցախի կյոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, ով կրում է վերը նշված դպրոցների արժեքները պատանի հասակից։ Նշեմ, որ կյոկուշին կարատեն ոչ միայն հակառակորդի նկատմամբ ֆիզիկական և տեխնիկական առավելություն ուսուցանող մարտարվեստ է, այլ նաև մարմնակրթական գիտություն, երեխաների ֆիզիկական և բարոյական դաստիարակության լավագույն միջոց։

Ոսկե մեդալակիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԱՋՅԱՆԸ հանդես եկավ 55 կգ քաշային կարգում։ Նա 3 մենամարտ անցկացրեց։ Մեկնարկում հաղթեց բուլղարացի մրցակցին, ընդ որում վաղաժամ։ Հետո կրկին վաղաժամ պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցչին։ Եզրափակչում էլ մեր հայրենակցին հաղթեց։Հովհաննեսը հաղթող ճանաչվեց նաև «լավագույն տեխնիկա» անվանակարգում։

Իսկ ահա մյուս ոսկե մեդալակիր ԳՈՌ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ բացառիկ զրույցում այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

- Հանդես եկա - 60 կգ քաշային կարգում։ Բավականին բարդ մրցաշար էր, քանի որ աշխարհի ուժեղագույն մարզիկներն էին մասնակցում, 5 մենամարտ եմ անցկացրել։ Առաջին մենամարտում բացարձակ առավելությամբ հաղթեցի Ղազախստանի ներկայացուցչին, ապա մեր հայրենակցին։ Հաջորդում հաղթեցի Իսրայելի ներկայացուցչին, կիսաեզրափակչում ու եզրափակչում պարտության եմ մատնել Ղազախստանի ներկայացուցիչներին։ Շատ բարդ տրվեց եզրափակիչը։ Մենամարտի ավարտին ընդամենը 10 վայրկյան էր մնացել, ու ինձ հաջողվեց ճիշտ հնարք կիրառել ու հաղթել։ Այդպես արժանացա ոսկե մեդալի, ճանաչվեցի նաև լավագույն մարզիկ լավագույն տեխնիկա անվանակարգում։ Շատ ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա Բուլղարիայում հաղթել, ծածանել մեր երկրի Եռագույն դրոշը, հնչեցնել հիմնը, աննկարագրելի զգացողություններ ունեցա այդ պահին։ Այս հաղթանակը ինձ շատ մեծ ոգևորություն տվեց։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։ Այս տարի աշնանը պիտի մասնակցեմ նաև Աշխարհի երկու առաջնությունների Լեհաստանում և Դուբայում, ջանք չեմ խնայի, որպեսզի կրկնեմ հաջողությունս։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում