«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կանադան անհանգստացած է Մայր Աթոռի շուրջ զարգացումներով

Թեմա

Կանադայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար ՌՈԲ ՕԼԻՓՀԱՆԹԸ X-ի իր էջում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Հայաստանում ստեղծված իրավիճակը, ներառյալ Բագրատ եւ Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումն, ինչպես նաեւ ատելության խոսքի աճը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, լուրջ մտահոգություններ են առաջացնում։

Կանադան գնահատում է իր գործընկերությունը Հայաստանի հետ՝ մի հարաբերություն, որը հիմնված է ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության անկողմնակալ կիրառման ընդհանուր համոզմունքի վրա։

Մենք վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները քայլեր կձեռնարկեն այս սկզբունքները պահպանելու ուղղությամբ։ Աշխարհի այդ տարածաշրջանում աճող անկայունության պայմաններում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն առավել քան երբեւէ կարեւոր է՝ ինչպես իր ժողովրդի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար», - նշել է նա։

Հիշեցնենք, որ «Իրավունք»-ն ավելի վաղ իր զարմանքն էր արտահայտել,որ զարհուրելի լռություն է պահպանում ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան ԷՆԴՐՅՈՒ ԹԸՐՆԵՐԸ՝ Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ: Մասնավորապես ընդգծել էինք, որ եթե ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը կալանավորվում է Հայ Առաքելական եկեղեցուն զորակցելու համար եւ աշխարհաքաղաքական հակառուսականության «թրենդի» տիրույթում կարելի է բացատրել պարոն դեսպանի լռությունը, ապա անհասկանալի է, երբ լռում է Կանադայի քաղաքացի Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորման ժամանակ: Նաեւ հիշեցրել էինք, որ երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին ՀՀ-ում կանադական դեսպանատուն բացելու առթիվ ասել էր, որ աջակցելու են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը: Եվ ահա արձագանքը Կանադայի արտգործնախարարությունից երկար սպասեցնել չտվեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան