«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գոնե Արցախը թատրոն կունենար…

Մշակութային

ՀՀ Գլխավոր դատախազությունը «հիշել է» Արցախը, վարչական դատարան հայց է ներկայացրել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17 Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Այդ շենքը տարիներ շարունակ ծառայել է որպես Արցախի մշտական ներկայացուցչություն ՀՀ-ում, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ դարձել Արցախի պաշտոնյաների կապի վերջին կետը՝ բռնի տեղահանված հայրենակիցների հետ։

Իշխանությունը, որը գոռում էր, թե՝ «Արցախը Հայաստան է եւ վե՜րջ», հիմա Հայաստանի Հանրապետությունում վերացնում է այն միակ տարածքը, որն Արցախի Հանրապետության քչից-շատից գործող վտարանդի պետական կառույցների միակ լուռ վկան է: Այո՛, գործող վարչախումբը շարունակում է քայլ առ քայլ վերացնել Արցախից մնացած բոլոր պետական, իրավական ու պատմական հենարանները՝ հօգուտ սեփական օրակարգի։ Բայց հարց է մնում՝ արդյոք դատարանը կվերածվի հերթական քաղաքական գործիքի՞, թե՞ կդիմադրի ճնշումներին: Թերեւս վերջինի հույսով՝ Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանը հակընդդեմ հայց է ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նույն հասցեում գտնվող շենքը նվիրատվության պայմանագրով օտարել Արցախի Հանրապետությանը:

«Վերջին օրերին տեղեկություն ստացանք, որ ազգադավ պատուհասի կողմից կա հրահանգ արցախցիներին պատկանող Արցախի ներկայացուցչական շենքը պետականացնելու մասին: Պատուհասն Արցախը կուլ տվեց, դեռ չի բավարարվել, այնքան թույնով է լցված արցախցիների նկատմամբ, որ վերցնում է նաեւ նրանց վերջին մխիթարությունը՝ արցախցիներին պատկանող շենքը, որտեղ նրանք հնարավորություն ունեին հանդիպելու, որպեսզի հոգային իրենց առաջ ծառացած պրոբլեմները: Սա բացարձակ ռեկետ է, թալան՝ պետականացնելու անվան տակ: Արցախցին պետք է ապրի Հայաստանում լիիրավ իրավունքներով, քանզի Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Սիրելի՛ արցախցիներ, դուք շատ ուժեղ եք ձեր գենով: Ամո՛ւր կանգնեք ձեր իրավունքների համար, իսկ մենք՝ հայաստանցիներս, ձեր թիկունքում ենք», - դիմելով արցախցիներին՝ «Իրավունք»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

Իսկ ահա Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, մինչ բանը կհասներ դատական գործընթացի, թերեւս կանխատեսելով ինչ զարգացումներ կարող են լինել՝ շատ ավելի վաղ մեզ հետ զրույցում առաջարկել էր այդ շենքն արցախյան պահելու ուրույն տարբերակ:

Խոսելով Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ճակատագրի եւ այն, որպես բրենդ, պահպանելու անհրաժեշտության մասին՝ նա նշել էր. «Երեւանում Արցախի ներկայացուցչության շենքը Խորհրդային տարիներին ադրբեջանական թատրոնն էր: Այնտեղ կար ադրբեջանական թատրոնի բազա: Թող հիմա էլ այդ շենքը տրամադրեն Ստեփանակերտի թատրոնին, դրանից լավ ի՞նչ պետք է լինի: Չգիտեմ՝ որքանով է ճիշտ, բայց ասում են, որ այս 30 տարիների ընթացքում Ադրբեջանում պահպանել են Շուշիի մշակույթի կենտրոնի տնօրենի հաստիքը եւ աշխատավարձ տվել, այսինքն` այդ կենտրոնը պահպանվել է եւ գործել: Վատ տեղից եմ օրինակ բերում, բայց ինձ թվում է` ուսանելի է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան