Առաջիկա 48 ժամվա ընթացքում պետք է տեղակայվեն Հայաստանում. ինչ է սպասվում
Թեմա«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում պետք է տեղակայվեն Հայաստանում։ Սկզբում հասկանալի չէր, թե ինչ ի նկատի ունեին մեր հարևանները։ Մեկ էլ պատահաբար աչքովս ընկավ օգոստոսի 12-ին Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը։ Հետաքրքիր է, թե ինչ թվակազմով ամերիկացիները կմասնակցեն այդ զորավարժություններին։ Դրանից էլ, ըստ էության, պարզ կլինի` մնալու են նրանք Հայաստանում` դիրքավորվելով այդ ճանապարհի երկայնքով, թե՞ դա մեր հարևանների երևակայության արդյունքն է», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=320129&l=am/

