Եթե Աժ-ն նախաձեռներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ կանխել այն, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ Վաշինգտոնում․ Էդգար Ղազարյան

Ներքաղաքական

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի նախաձեռնողներից է, ընդգծում է՝ եթե  Ազգային ժողովը ժամանակին նախաձեռներ Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ խուսափել այն աղետներից, որոնք պատուհասեցին մեր երկրին։

«Եթե 2022 թվականի օգոստոսի 23-ից հետո Ազգային ժողովը նախաձեռներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ կանխել 2022 թվականի սեպտեմբերի հարձակումը Հայաստանի վրա։

Եթե 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Ազգային ժողովը նախաձեռներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ կանխել հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության ստորագրումը, որով Արցախը հանձնվեց Ադրբեջանին։

Եթե 2023 թվականի հունվարին Ազգային ժողովը նախաձեռներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ կանխել Արցախի շրջափակումն ու վերջնական կորուստը՝ սեպտեմբերի վերջին։

Եթե 2024 թվականի մայիսին, «Սրբազան պայքարի» ժամանակ, Ազգային ժողովը նախաձեռներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ կանխել Տավուշից ռազմավարական դիրքերի հանձնումն Ադրբեջանին, Սահմանային հանձնաժողովների կանոնակարգի ընդունումն ու դրա վավերացման ողջ գործընթացը։

Եթե 2025 թվականի մայիսին, «Արթուն ենք» նախաձեռնության առաջարկություններով Ազգային ժողովը նախաձեռներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ապա հնարավոր կլիներ կանխել այն, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ Վաշինգտոնում։

Հայաստանը խորհրդարանական երկիր է, որտեղ ժողովրդի կողմից ընտրված միայն իշխանության մարմինը Ազգային ժողովն է։ Ազգային ժողովն է հաստատում կառավարության գործունեության ծրագիրը, վերահսկում դրա կատարման ընթացքը և իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին։

Այսօրվա իրավիճակի գլխավոր պատասխանատուն Ազգային ժողովի բոլոր պատգամավորներն են, որոնց ամբողջական ցանկը հասանելի է www.parliament.am պաշտոնական կայքում»,- սոցցանցի իր էջում գրել է Ղազարյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում