«Ինքնիշխանություն հայտարարող ճորտը երեկ օգնեց Ադրբեջանին». Տիգրան Ուրիխանյան
ՆերքաղաքականՏիգրան Ուրիխանյանը գրել է.
«Ինքնիշխանություն հայտարարող ճորտը երեկ օգնեց Ադրբեջանին վերականգնել ԱՄՆ ռազմական օգնությունը։ Ալիևը հայտարարեց, որ դա միջանցք է, Ադրբեջանը դուրս չեկավ հայկական գրավյալ տարածքներից, գերիներին չվերադարձրեց, շարունակեց պահանջել սահմանազատում ու գյուղերի հանձնում, չհատուցեց արցախցիների գոնե գույքային կորուստը, իսկ ճորտը համաձայնություն տվեց։
Ու սա դեռ ամենը չէ։ Իսկ խաղաղության պայմանագիր չի կնքվել, կնքվել է համաձայնագիր, որը կարող է դառնալ խաղաղության պայմանագիր, կարող է և ոչ՜։ Երաշխավորն էլ Թրամփն է, որը մեկ ժամում պետք է դադարեցներ Ռուս-Ուկրաինական պատերազմը, բայց անցել է ութ ամիս։ Իսկ Սյունիքը սկսեցին կտրել»:

