«Այս փաստաթուղթը կմնա թղթի կտոր և պատրվակ Սյունիք` ներխուժելու համար, եթե...».Կարեն Ղազարյան
ՆերքաղաքականՔաղաքագետ Կարեն Ղազարյանը գրել է.
«Այս փաստաթուղթը կմնա թղթի կտոր և ՀՀ վերջնական կորուստ բռնապետ Ալիևի և Էրդողանի ձեռքով և պատրվակ Սյունիք` ներխուժելու համար, եթե.
«Այս փաստաթուղթը կմնա թղթի կտոր և ՀՀ վերջնական կորուստ բռնապետ Ալիևի և Էրդողանի ձեռքով և պատրվակ Սյունիք` ներխուժելու համար, եթե.
ՀՀ ղեկավար կազմը շարունակի միակողմանի զիջողական քաղաքականությունը,
ՀՀ կողմը վերջնականապես հրաժարվի բաքվի բռնապետության դեմ միջազգային ատյաններով ճնշումներից` Արցախում իրականացված ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների համար,
Եթե հավատանք, որ երկու ցեղասպան Հարևանների մտադրությունները իսկապես բարի են և չշարունակենք սպառազինվել և ունենալ ավելի մարտունակ և հզոր բանակ,
ՔՊ-ն շարունակի` ՀՀ-ի ազգային շահերից հրաժարումը և այլ երկրներին մեր դեմ թշնամացնելու քաղաքականությունը,
ՔՊ-ն շարունակի ներքին խայտառակ վատ քաղաքականությունը` ոտնահարելով ազգային արժանապատվությունը, մարդու իրավունքները և այլն,
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և Արևմուտքի հետ շփումներն անենք Իրանին և ՌԴ-ին մեր դեմ թշնամացնելու հաշվին,
Արևելքում գտնվող Արևմտյան փոշին ուսերին նստած փորձենք ավելի շատ ապավինել արտաքին աշխարհի օժանդակությանը և մեծ հույսեր կապենք Արևմտյան նավերի հետ,
Հրաժարվենք` ՀՀ ինքնիշխան տարածքից թշնամուն շպրտելու, Արցախի հայերի վերադարձի և հայ գերիներին ՀՀ վերադարձնելու պահանջներից,
Կառավարությունը շարունակի մսխել պետական միջոցները և հետ չվերադարձնի նախկին թալանը և այսպես շարունակ։
Ալիևն ու Էրդողանը երկար են սպասել Նախիջևանով կապին և իրենք սա օգտագործելու են որպես պատրվակ` Սյունիք մտնելու համար։ Օրինակ թշնամու բեռնատարների վրա իբր հայեր են հարձակվել/սպանել և իրենք մտել են իրենց քաղաքացիներին պաշտպանելու ինչի՞ մտածում եք մի քանի հայի չե՞ն կարող կաշառել, որ նման բան անեն(փողին մունաթ) ու դա կանեն ամերիկացիների աչքի առաջ, որ ասեն տեսեք չենք սարքել իսկապես հարձակվել են և կմտնեն Սյունիք, իսկ Իրանը իր դիվանագետներին պաշտպանելու համար կմտնի Սյունիք, ՌԴ-ին էլ հազար առիթ ունի չունենա էլ կստեղծի, իսկ որպեսզի այս ամենը տեղի չունենա ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ պետք է ունենանք, որն ատամներով կպահի ՄԵՐ ՇԱՀԵՐԸ և ներքին հզոր տնտեսությամբ և բանակով պատրաստ կլինի տեր կանգնել մեր ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԿՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ...
Հ.Գ. Այս իշխանությունների հետ չեմ կարող լավատես լինել, բայց առաջ Աստված»:

