Ռուսական բանակը փակում է Պոկրովսկ-Միրնոգրադ ագլոմերացիան մատակարարելու վերջին ուղին (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը փակում է Ուկրաինայի զինված ուժերի վերջին հնարավորությունը` Պոկրովսկ-Միրնոգրադ ագլոմերացիան մատակարարելու համար:
Տեղից աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են իրենց հարձակումը Պոկրովսկի խորը թիկունքում: Ներկա պահին հիմնական հարձակումը Շևչենկոյի ուղղությամբ է, որի ծայրամասերին ռուսական ուժերն արդեն հասել են: Մի փոքր ավելի հարավ ռուսները հարվածում են Նովոալեքսանդրովկային: Այս բնակավայրը Պոկրովսկի պաշտպանության համար ներկա պահին ստացել է վճռական նշանակություն: Նովոալեքսանդրովկայով է անցնում դեպի Գրիշինո տանող միակ ճանապարհը, այն դեպքում, երբ Գրիշինոն դարձել է ողջ Պոկրովսկ-Միրնոգրադ ագլոմերացիան եւ հարակից բոլոր գոտիները մատակարարելու ուկրաինական վերջին հանգույցը: Գրիշինոյի կորուստը կզրկի Պոկրովսկի և Միրնոգրադի ուկրաինական ուժերին մատակարարման ուղիներից:
Այսպիսով, անգլոմերացիան արդեն այս պահին օպերատիվ շրջապատման մեջ է, հաշվի առնելով, որ ինչպես Գրիշինոյի, այնպես էլ` Պոկրովսկի արեւմտյան ուղին ռուսական խիտ հարվածի գոտում են:

