Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիեւ
ՄիջազգայինԵս վստահ եմ, որ այսօր Սպիտակ տանը նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն արդեն խաղաղություն է բերել տարածաշրջան, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը նշել է, որ Հայաստանն ունի իր «տնային առաջադրանքներ»:
«Ինչպես ձեզ հայտնի է, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ, թույլ չտվեց այսօր խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Սակայն համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ»,- ասել է Ալիևը։
Ահա եւ Նիկոլի քարոզած «ինքնիշխանությունը». նա պետք է «տնային առաջադրանքներ» կատարի: Ու այն, որ Ալիեւը դեռ այս բառապաշարի մեջ է, ցույց է տալիս այն իրական դերը, որը Նիկոլի խունտան ունի այս պատմության մեջ:

