«Զանգեզուրի միջանցք» բացող Նիկոլը սկսել է լոլոներ կարդալ
ՄիջազգայինՀետագայում, ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձությունը պետք է աշխատի։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինայնն նաև ավելացրել է, որ ՀՀ-ն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ։
«Հայաստանը հնարավորություն է ունենում Ադրբեջանի տարածքով և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։ ՀՀ-ն ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, դեպի Իրան, դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան»,-ասել է Փաշինյանը։
Նիկոլը նորից խաբում է. ստորագրված փաստաթղթում, ի տարբերություն նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների, բառ անգամ չկա, որ Ադրբեջանը Հայաստանին ճանապարհներ է տալու: Առավել եւս, երկաթուղային կապ Իրանի եւ Ռուսաստանի հետ, առանց որի «Հյուսիս-Հարավ» ասվածը չի կարող լինել: Բնական է, բառ անգամ չկա այդ չտրվող ճանապարհների հետ կապված դետալների մասին` անվտանգություն, երաշխիքներ եւ այլն: Փաստաթուղթը մեկ բանի մասին է` Սյունիքով Ադրբեջանին անարգել անցում տալու:
Այն թուղթը, որը ստորագրել է Նիկոլը, մեկ բան է նշանակում` թուրք-ազերիներին անխոչնդոտ միջանցք տալ: Մնացածը, ինչ ասում է եւ դեռ կասի, սովորական լոլոներ են` հերթական դարակազմիկ դավաճանությունն արդարացնելու համար:

