Ինչի մասին են պատրաստվում պայմանավորվել Պուտինն ու Թրամփն օգոստոսի 15-ին` Ալյասկայում
ՄիջազգայինԱյսպիսով, Թրամփը հայտնեց եւ Մոսկվան հաստատեց, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կկայանա ամենաանսպասելի վայրում` Այլասկայում: Հաջորդ հանդիպումը, որն արդեն անոնսավորվում է, կայանալու է ՌԴ տարածքում, ըստ ամենայնիվ` Վլադիվոստոկում:
Թե ինչ է ծրագրված, Թրամփը որոշ ակնարկներ հնչեցրեց: Տարածքային վերադասավորում կլինի։ Զելենսկին «պետք է ինչ-որ բան ստորագրի»։
«Ուկրաինայի համաձայնագրում որոշակի տարածքային վերադասավորում կլինի»։
«Նախագահ Զելենսկին պետք է ստանա իրեն անհրաժեշտ ամեն ինչ, քանի որ նա պետք է պատրաստվի ինչ-որ բան ստորագրելուն, և ես կարծում եմ, որ նա քրտնաջան աշխատում է դրա համար»,- նաև ասաց Թրամփը։
Որոշ փորձագետներ կարծում են, որ խոսքը Դոնբասի տարածքի ամբողջական փոխանցումն է ՌԴ-ին, որի դիմաց ուկրաինական կողմը կստանա Խարկովում ռուսական վերահսկողության գոտին: Խերսոնում եւ Զապորոժեում սահմանը կմնա ներկա շփման գծով:
Տես նաեւ https://t.me/iravunk/56041

