Դուք մոռացել եք, բայց մենք հիշում ենք...Մի՛ կեղծ հերոս խաղացեք. Աբովյան
Ներքաղաքական«Երբ սրանք անդադար ճղվում են մեջտեղից՝ հայտարարելով, թե պատերազմ չի լինելու, երեխաները չեն մահանալու, միջանցք չի լինելու և այլն, պարզապես տվեք մի քանի պարզ հարց, և վստահ եմ՝ դրանցով կարելի է վերջակետ դնել այս հակահայկական ստերի ողջ փառատոնին։
1. Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվել է «Արևմտյան Ադրբեջան» նախագծից։
Պատասխան – Ոչ։
2. Արդյո՞ք Ադրբեջանը համաձայնվել է, որ միջանցք չի լինելու։
Պատասխան – Ոչ։
3. Արդյո՞ք Ադրբեջանի քաղաքացիները պատրաստ են անցնել բոլոր ընթացակարգերը անմիջապես հայկական սահմանապահների և մաքսավորների վերահսկողությամբ՝ առանց երրորդ կողմի միջամտության։
Պատասխան – Ոչ։
4. Արդյո՞ք Հայաստանի քաղաքացիներն ու հայկական բեռները Ադրբեջանի տարածքով անցնելու են նույն ընթացակարգով, որով ադրբեջանցիներն են անցնելու հայկական տարածքով։
Պատասխան – Ոչ։
Կարծում եմ՝ շարունակելն այլևս անիմաստ է. ամեն ինչ արդեն պարզից պարզ է։ Ունեցեք քաջություն և ընդունեք, որ այս ամբողջ ներկայացումը կազմակերպված է բացառապես առաջիկա ընտրություններին ընդառաջ, որպեսզի կրկին մարդկանց գլխում մշուշ սարքեք։ Հա, և մի բան էլ... Միգուցե դուք մոռացել եք, թե ինչպես նույն եռանդով ու էքսպրեսիայով, ինչպես այսօր, գոռում էիք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հետո եղավ այն, ինչ եղավ։ Դուք մոռացել եք, բայց մենք հիշում ենք։ Այնպես որ, մի՛ կեղծ հերոս խաղացեք», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ։

