«Դուք խաղաղարար չեք, 44-օրյա աղետաբեր պատերազմի հիմնական պատասխանատուն եք»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան
ՆերքաղաքականՌուբեն վարդապետ Զարգարյանն, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօրվա մեջբերման, որը նա արել էր Սուրբ Գրքից («Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն: Մատթ. 5.9»), գրել է․
«Նա, ով ասել է՝ Երանի՜ խաղաղարարներին, նաև ասել է՝ Երանի՜ հեզերին, որից դուք անսահման հեռու եք, նաև ասել է՝ Երանի՜ սգավորներին, որը ձեզ անըմբռնելի է, նաև ասել է՝ Երանի՜ արդարության համար քաղց ու ծարավ ունեցողներին, որի հակառակորդներն եք։
Ի դեպ, դուք խաղաղարար էլ չեք․ 44-օրյա աղետաբեր պատերազմի հիմնական պատասխանատուն եք, այսօրվա թվացյալ խաղաղության դիմաց տարածքային և պետական շահերի զիջողներն եք և ապագա սերունդների պատերազմի նախադրյալների ստեղծողները»։

