Bloomberg. ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են գործարք
ՄիջազգայինBloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են գործարք. Ռուսաստանը վերահսկողություն կհաստատի նոր տարածքների նկատմամբ։
Ըստ աղբյուրի, Ռուսաստանը Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հարձակումը կդադարեցնի, եւ ապագա սահմանը կանցնի ներկայիս առաջնագծի երկայնքով։
Փոխարենը, Կիևին խնդրում են թողնել Լուգանսկի և Դոնեցկի իր վերահսկողության տակ գտնվող հատվածները։
Պայմաններ են ստեղծվում Պուտինի և Թրամփի միջև հաջորդ շաբաթ հնարավոր հանդիպման համար։
Աղբյուրը, սակայն, չի ներկայացնում, թե ինչ է լինելու ուկրաինական մյուս մարզերում` Խարկովում (Քարտեզում) եւ Սումիում ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ:

