Վաշինգտոնում ստորագրվելիք փաստաթուղթը խաղաղության պայմանագրի կնքման մեկնարկ կդառնա․ Ռուբիո. տեսանյութ
ՆերքաղաքականԱյսօր Վաշինգտոնում կարող է ստորագրվել մի փաստաթուղթ, որը մեկնակետ կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հավատարիմ է խաղաղության նախագահի առաքելությանը»։ «Մենք միջամտեցինք Հնդկաստան-Պակիստան հակամարտությանը, և մեր առաջնորդը կարողացավ վերականգնել խաղաղությունը։
Վերջերս նման բան տեղի ունեցավ Կամբոջայի և Թաիլանդի միջև։ Հույս ունեմ, որ դրան կհաջողվի հասնել նաև Հայաստանի և Ադրբեջանի պարագայում։ Հույս ունեմ, որ արդեն ուրբաթ նրանք այստեղ կլինեն` համաձայնագիրը ստորագրելու և խաղաղության պայմանագրի սկիզբը դնելու համար»,- նշել է Ռուբիոն։ Օգոստոսի 8-ին ավելի վաղ Թրամփը Truth Social սոցցանցում հայատարարել էր, որ Փաշինյանն ու Ալիևն այսօր Սպիտակ տանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։
Ըստ ժամանակացույցի՝ օգոստոսի 8-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին, Թրամփը կսկսի Փաշինյանի հետ հանդիպումը, 23:20-ին կկայանա Թրամփ-Ալիև հանդիպումը, իսկ կեսգիշերին՝ եռակողմ բանակցությունները:

