Հայաստանը վերածվում է Արեւմուտքի եւ ՌԴ-Չինաստան-Իրան առանցքի միջեւ ռեալ ռազմական թատերաբեմի
ՄիջազգայինԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը փակագծեր է բացել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված:
Ըստ սենատորի, Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար և կապահովի նավթի, գազի և հազվագյուտ մետաղների մատակարարումը Կենտրոնական Ասիայից «Զանգեզուրի միջանցքով»։ Այս երթուղին կընդլայնի Եվրոպայի հասանելիությունը անհրաժեշտ ռեսուրսներին և կնվազեցնի նրա կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից։
Այն, ինչի մասին ժամանակին խոսում էր տխրահռչակ արեւմտյան ստրատեգ Բժեժինսկին: Ու եթե իրոք նման փաստաթուղթ Նիկոլը ստորագրի, դա Հայաստանին սպառնում է դառնալ մի կողմից` Արեւմուտքի, մյուս կողմից` ՌԴ-Չինաստան-Իրան առանցքի միջեւ միանգամայն ռեալ ռազմական թատերաբեմ: Իսկ թե դրանից հետո Հայաստանից ինչ կմնա, կարելի է կռահել:
Չնայած, առնվազն տարակուսելի է, որ Թրամփը նման արմատական քայլի կգնա Պուտինի հետ հանդիպման շեմին: Բայց սպասենք այսօրվա հանդիպման իրական արդյունքներին:

