Ռուսական «Իսկանդեր»-ները գրոհել են «Ազով» նացիստական բրիգադի վարժական ճամբարը
ՄիջազգայինՌուսական «Իսկանդեր»-ները գրոհել են «Ազով» նացիստական բրիգադի վարժական ճամբարը:
«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի երկու հրթիռներով հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի վարժական ճամբարին, որը գտնվում է Խարկովի մարզում՝ Բալակլեա քաղաքի մոտ։ Հաղորդվում է, որ ճամբարն օգտագործվել է «Ազով» 3-րդ առանձին գրոհային բրիգադի ստորաբաժանումների մարզման համար։
«Հարվածը հասցվել է անձնակազմի ամենամեծ կենտրոնացման պահին, ինչը հնարավորություն է տվել առավելագույնի հասցնել պարտության արդյունավետությունը։ Նախնական տվյալներով՝ թշնամու կենդանի ուժի կորուստները զգալի են։ Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին մահախոսականների թվի աճը կհաստատի այս տեղեկատվությունը։ Գործողության արդյունքը գնահատվում է որպես հաջողված»,- հաղորդում է տեղյակ աղբյուրը։
Նշվում է, որ հարվածից հետո ճամբարի շրջակայքը շրջափակվել է, առգրավում են հեռախոսները և ստուգում է ռուսներին տվյալների փոխանցումը։

