Վերջապես յոթ տարիների ընթացքում մի լուսավոր լուր լսեցինք. Գայանե Ներսիսյան
ՄշակութայինՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ «Իրավունք»-ի հետ զրույցում անդրարձել է նրան, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ:
— Վերջապես յոթ տարիների ընթացքում մի լուսավոր լուր լսեցինք: Ավելի քան երկու տարուց ավել հանիրավի ազատությունից զրկված Հանրապետական կուսակցության փոխնախագահն՝ ազգադավ պատուհասի հրահանգով կալանավորված էր՝ միայն այն պատճառով, որ Արմեն Աշոտյանը անդրդվելի հայրենասեր է, բարձր ինտելեկտի տեր, հայ մարդուն վայել արժանապատվությամբ հավատարիմ իր սկզբունքներին: Ասեմ, որ նրա ազատման լուրն, իրոք, մեծ ուրախություն պատճառեց բոլոր գիտակից հայերին:
Հուսանք, որ մեր ժողովրդի մյուս լավագույն զավակները՝ քաղաքական գործիչները, հայրենասեր հոգեւորականներ, զինվորականներ, ծնողները, որոնք իրենց զավակներին տվեցին հայրենիքին, եւս կազատագրվեն բանտային անտանելի պայմաններից՝ դատական համակարգի կողմից: Սպասո՛ւմ ենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=319968&l=am/

