«ՈՒՍԻՑ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ, ՍԱԿԱՅՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ՄԱՐՏԸ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ԿՌՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ». ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱԼԵՔՍԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասարակություն

Oգոստոսի 7-ը, 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, փոխգնդապետ ԱԼԵՔՍԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ /ՄԱՌՈԶ ԱԼԻԿ /ծննդյան օրն է, կդառնար 43 տարեկան։ Նրա հուշարձանին այցելեցին հարազատներ, ընկերներ, համաքաղաքացիներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։

Iravunk.com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Ալեքսանի բարեկամուհին, ՀԵՐՄԻՆԵՆ, մեզ հետ զրույցում նշեց.

- Ալեքսանը ծնվել է 1982 թվականին, Գյումրիում։ Սովորել է Գյումրիի Գրիգոր Նարեկացու թիվ 9 դպրոցում, ավարտելուց հետո 2000 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2004֊ին ավարտելով ինստիտուտը ծառայության է անցել Արցախի զորամասում, որպես դասակի հրամանատար։ 2014֊ին ուսումը շարունակեց ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվեց Վարդենիսի զինվորական երկրորդ կորպուս, որպես մարտական ծառայության բաժնի պետ։ Հետո, ինքնակամ ծառայության է անցել Արցախի Հարավային Ջաբրայիլի զորամասում, նշանակվել հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ։ 2016֊ի ապրիլի 2֊ին հերոսաբար զոհվել է պետական սահմանի հատվածում գտնվող Լելե ֊Թեփե բարձունքում հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ մղվող մարտերում։ Ալիկը ուսից վիրավորում է ստացել, սակայն այդ վիճակում շարունակել է մարտը Մաքսիմ Գրիգորյանի հետ ու շարունակել առաջխաղացումը։ Գրիգորյանի հետ հասել են մինչև Լելե ֊Թեփե բարձունքը, հերոսաբար կռվել մինչև վերջին շունչը։ Ալիկը,ծառայության ընթացքում պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության 1֊ին աստիճանի», «Բանակի 20 ամյակի» մեդալներով։ Հետմահու պարգևատրվել է «Արիության» և «ՀՀ Մարտական խաչ 1֊ին աստիճանի» մեդալներով։ Ամուսնացած էր, երկու զավակների հայր։ 2016֊ին Ալիկի անունով ծննդավայր Գյումրիում բացվել է պուրակ, հուշաղբյուր, դպրոցում նրա անվամբ կա դասարան։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում