Վաշինգտոնի կողմից աջակցվող փաստաթուղթը օրինականացնում է Բաքվի ցեղասպանությունը Հայաստանում․ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ

Ներքաղաքական

Վաշինգտոնի կողմից առաջարկված՝ Երևանի և Բաքվի կողմից ստորագրվելիք փաստաթուղթը օրինականացնում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները Արցախում, հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA)՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև սպասվող հանդիպումը։

Կազմակերպության աղբյուրների փոխանցմամբ՝ օգոստոսի 7-8-ի բանակցություններից հետո կարող է հրապարակվել համատեղ հայտարարություն կամ փոխըմբռնման հուշագիր։ ANCA-ն կասկածում է, որ այս փաստաթուղթը չի անդրադառնա հայ ժողովրդի հիմնական առաջնահերթություններին, որոնք են՝ արցախահայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը, գերիների և պատանդների ազատ արձակումը, քրիստոնեական սրբավայրերի միջազգային պաշտպանությունը, ինչպես նաև ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

«Եթե Վաշինգտոնը ցանկանում է հանդես գալ որպես խաղաղության միջնորդ Հարավային Կովկասում, ապա պետք է ապահովի, որ խաղաղության գործընթացը լինի իրական՝ հիմնված պատասխանատվության վրա, այլ ոչ թե Հայաստանին ուղղված սպառնալիքների վրա։ Ամերիկահայերը կտրականապես դեմ են ցանկացած համաձայնագրի, որը փոխարինում է արդարադատությունը զիջումներով և վտանգի է ենթարկում հայերի կյանքը»,- ասել է գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակը կոչ է արել առաջիկա հանդիպման մասնակիցներին ձգտել արդարության, պատասխանատվության, բռնի տեղահանված հայ բնակչության վերադարձի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության պահպանման վրա հիմնված սկզբունքային և կայուն խաղաղության։

Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունից հաստատել էին մամուլում շրջանառվող լուրերը Վաշինգտոնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ նախագահի հանդիպման մասին: Նշվում էր, որ օգոստոսի 7-8-ին Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Middle East Eye հրատարակության տեղեկություններով՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխըմբռնման հուշագիր ստորագրել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ։ Ակնկալվում է, որ Երևանն ու Բաքուն պաշտոնապես կհրաժարվեն ԵԱՀԿ Մինսկի խմբին մասնակցելուց։


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում