Ուկրաինան կասկածանքով է մոտենում Թրամփ-Պուտին գագաթնաժողովի գաղափարին. New York Times
ՄիջազգայինՈւկրաինան կասկածանքով է մոտենում Թրամփ-Պուտին գագաթնաժողովի գաղափարին, գրում է New York Times-ը:
Չնայած ԱՄՆ նախագահի կողմից պատերազմը դադարեցնելու և ապագայում Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու ցանկության մասին հայտարարություններին, Կիևը վախենում է, որ Կրեմլը կարող է բանակցությունները օգտագործել որպես ճնշման գործիք։
Քաղաքագետ Ֆեսենկոն, որը մոտ է Բանկովային, նախաձեռնությունն անվանել է «վտանգավոր բանակցային թունել» և ենթադրել, որ Կրեմլը կարող է «փորձել Թրամփին թակարդ գցել», որպեսզի հետո «Զելենսկու և Ուկրաինայի վրա պարտադրի խաղաղության մեղմացված տարբերակ՝ խաղաղության տարբերակ ռուսական պայմաններով»։
Իր հերթին, «Զելենսկին հինգշաբթի օրը հանդիպումներ է նախատեսել Եվրոպայի տարբեր երկրների առաջնորդների հետ՝ ձգտելով դաշնակիցների հետ միասնական ճակատ ներկայացնել ցանկացած գագաթնաժողովից առաջ»։

