Էրդողանը չափազանց ծանր է ընդունել լուրը, որ ինքը չէ Պուտին-Թրամփ գագաթաժողովը հյուրընկալողը
ՄիջազգայինԹուրքական մի շարք աղբյուրներ ակնարկում են, որ Էրդողանը չափազանց ծանր է ընդունել լուրը, որ Պուտին-Թրամփ գագաթաժողովը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում:
Թուրքիայի նախագահը համառ ջանքեր էր գործադրում այդ հանդիպումն ընդունելու համար: Ընդ որում, իրենց դրության տերն էր զգում, հաշվի առնելով, որ մինչ այս տեղի ունեցած ռուս-ուկրաինական հանդիպումները տեղի էին ունենում Թուրքիայում:
Բանն այն է, որ այդ սպասված գագաթաժողովն ընդունելու դեպում Էրդողանը հույսեր ուներ, որ «ձեռքի հետ» կկարողանա լուծել նաեւ գնալով բարդացող իր աշխարհաքաղաքական հարցերը` որպես ընդունելության «վարձավճար»: Բայց ահա, որոշ ռուսական տեղյակ աղբյուրներ արդեն հայտնում են, որ Ստամբուլի տարբերակին կտրուկ դեմ է արտահայտվել ոչ այնքան Պուտինը, որքան Թրամփը: Դրանով, ըստ փորձագիտական աղբյուրի` «Թրամփը դիրքորոշում է ներկայացրել Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ արագորեն սրվող հարաբերություների հետ կապված: Պուտինն էլ չի պնդել թուրքական տարբերակի վրա, դրանով ցույց տալով, որ Էրդողանին լավություն անելն իր ծրագրերի մեջ չի մտնում»:
Որպես «խրախուսիչ մրցանակ», Էրդողանին կարող է մնալ ռուս-ուկրաինական բանակցությունների ընդունումը, եթե այդպիսիք լինեն:
Տես նաեւ https://t.me/iravunk/55939

