«Խաղաղության համաձայնագիրը» չի ստորագրվի առանց «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որոշման. Ադրբեջանցի պատգամավոր
ՄիջազգայինԱդրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեյովի պնդմամբ, «Խաղաղության համաձայնագիրը» չի ստորագրվի առանց «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որոշման:
«Այժմ բոլորի համար պարզ է, որ մինչև «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ընդհանուր որոշում չկայացվի և այս տարածքում ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ չսկսվեն, խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի, և դրա սկզբունքները չեն իրականացվի»,- ասում է նա։
Մուսաբեյովը նաեւ հավելեց, որ հայ հասարակությունը դեմ է միջանցքի բացմանը։

