Իմպիչմենտին չմիացած ընդդիմությունը կիսելու է Վաշինգտոնում ստորագրված թղթերի պատասխանատվությունը. Բաբայան
Ներքաղաքական«Իմպիչմենտին չմիացած ընդդիմությունը, փաստորեն, կիսելու է Վաշինգտոնում ստորագրված թղթերի պատասխանատվությունը: Քոչարյանի թիմը միշտ ժողովրդի աչքին ներկայացել է, որպես ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման կողմնակից թիմ, ժողովրդական բանահյուսության նման մի բան էլ դառել էր թե իբր Քոչարյանը Պուտինի ընկերն է: Հետո երբ քվեարկում էին ՀՀ-ԵՄ հարցը, նրանք դեմ քվեարկելու փոխարեն՝ լքեցին դահլիճը, չքվեարկեցին:
Այդտեղից արդեն պարզ պետք է լիներ, որ այդ ամենը մեծ բլեֆ էր: Դե իսկ հիմա փաստորեն արդեն կարելի է ասել,որ նրանք համաձայն էին Սյունիքում ճանապարհի արտապատվիրակմանը,բայց չէին կարող դա բացահայտ ասել և դրա համար էլ չմիացան իմպիչմենտին,որ այն չլինի և ճանապարհը տրվի Թրամփին իսկ ՌԴ-ն թուլանա տարածաշրջանում:
Հիմա մնում է հստակ արձանագրել, որ իրենք վաղն ինչ էլ ասեն դա արդեն ոչ մեկի չի հետաքրքրի, քանի որ իրենք չուզեցան փոխել իրավիճակը և նույնիսկ փորձ չարեցին կանխել այն ինչը լինելու է: Բայց հեսա ամենաշատ խոսողն ու քննադատողը կրկին կլինեն իրենք, սա է», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

