Ավանի թաղապետարանում տհաճ բացահայտումներ արեցի. Ալլա Հակոբյան

Թեմա
Այսօր` այցելելով Ավանի թաղապետարան (Ավանի վարչական շրջան), ինձ համար տհաճ բացահայտումներ արեցի...
 
Թիվ 1.
 
Պարզվում է՝ «ժողովրդավարության բաստիոնում» թաղապետարանը սեփական ՀՀ քաղաքացիներից պարսպվել է երկաթե ԱՐԳԵԼԱՓԱԿՈՂ սարքով` ինչպես մետրոյում: Այսինքն, ինչ-ինչ հարցերով թաղապետարան եկած ՀՀ քաղաքացին կհայտնվի ԱՐԳԵԼԱՓԱԿՈՂ երկաթե սարքի դիմաց: Սակայն այն բաժինները, որոնք բնակչությունից ԳԱՆՁՈՒՄՆԵՐ են ապահովում, պատրաստակամորեն եւ սիրալիր գտնվում են 1-ին հարկում: Ինչպես ասում են, ՓՈՂ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ համար ԴՌՆԵՐԸ միշտ ԲԱՑ են` «Wellcome»! Իսկ ահա թաղապետարանի 2-րդ հարկ բարձրանալու համար, այսուհետ հարկավոր է նախապես զանգահարել եւ թույլտվություն ստանալ պատին փակցված հեռախոսահամերներով եւ եթե բարեհաճեն, ապա ձեզ կընդունեն:
 
Թիվ 2.
 
Պարզվում է, որ քաղաքային տրանսպորտից օգտվելու համար ՔԱՐՏԸ բոլորին ՎԱՃԱՌՎՈՒՄ է 500 դրամով` զեղչ չկա նույնիսկ թոշակառուների համար, էլ չեմ ասում ձրի տրամադրելու մասին: Իսկ տարածված խոսակցություններն այն մասին, որ թոշակառուները կարող են օգտվել 30% զեղչերից` պարզապես խաբկանք է: Դուք կարող եք օգտվել այդ զեղչից, օրինակ, եթե ընտրեք 6 000 դրամանոց ծրագիր, որը տրամադրվում է մեկ ամսով: Իսկ եթե դուք իսկական թոշակառու եք եւ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԵՔ ԱՇԽԱՏՈՒՄ, այսինքն՝ կարիք չունեք ամենօրյա ռեժիմով օգտվել տրանսպորտից եւ այդ իսկ պատճառով ընտրում եք 1 500 դրամանոց ծրագիրը, ապա ձեզ համար այդ 30% զեղչը նախատեսված չէ: Այսինքն, վճարում եք 1 500 դրամ 10 ուղեւորության համար, այն էլ, դարձյալ սահմանափակ ժամկետով` 45 օր:
 
Օրինակ, գնում եք Սուրբ Պատարագ ավտոբուսով, իսկ ծանոթները սիրալիր ձեզ բերում են տուն իրենց մեքենայով, ուստի՝ 4 շաբաթվա ընթացքում ծրագրից օգտագործվում է 4 ուղեւորություն: Մնացած 6-ը պետք է օգտագործեք մնացած 15 օրում, կամ էլ, պարզապես, կորցնեք: Այս խնդրի հետ կապված հարցս վերաբերվում է բոլոր ծրագրերին, ինչո՞ւ կապված օգտագործման ժամկետի հետ սահմանափակում է դրված: ՀՀ քաղաքացին վճարել է գումար, ուստի՝ իրավունք ունի օգտվել այդ վճարված գումարից ԵՐԲ ՑԱՆԿԱՆԱ: Կարող ե՞նք արդյոք սա անվանել դրամաշորթություն, երբ գանձվում է գումար, սակայն ծառայություն չի մատուցվում: Եվս մեկ հարց՝ արդյո՞ք քաղաքացին, ով ի վիճակի է ՄԻԱՆՎԱԳ վճարել 90 000 դրամ մեկ տարի երթեւեկելու համար, օգտվում է տրանսպորտից, թե՞ նա հնարավորություն ունի եւ գերադասում է երթեւեկել ուրիշ տրանսպորտային միջոցներով` օրինակ, սեփական մեքենայով, կամ տաքսիով:
Հուսով եմ, որ այս հարցերը պատասխան կստանան: Այսինքն, ԲՈԼՈՐ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ կկարողանան օգտվել 30%-անոց զեղչից, եւ ԿՀԱՆՎԵՆ բոլոր ծրագրերի ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ` մարդիկ իրենց ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ դիմաց պետք է ստանան համապատասխան ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ:
 
Թիվ 3.
 
Առաջներում չեմ օգտվել HayPost-ի ծառայություններից վճարումներ կատարելու համար: Այսօր վճարում կատարելիս միջնորդավճար արվեց 500 դրամ: Այն, որ բանկերի միջնորդավճարները անհիմն բարձր են` գիտեն բոլորը: Օրինակ, նույնիսկ 1000 դրամ վճարելիս պետք է վճարես 400 դրամ միջնորդավճար: Այսօր իմացա, որ կա նաեւ 500 դրամ միջնորդավճար: Տպավորություն է, որ դրանք բարձրանում են օդի ջերմաստիճանի հետ... Ավաղ, ձմռանը դրանք չեն նվազում:
 
Թիվ 4.
 
Թող «կառավարությունը» հիմնավորի, ինչո՞ւ ԱՆԳԱՄՆԵՐՈՎ բարձրացել են գույքահարկի եւ աղբահանության գումարները: Սա առաջին հարցս:
 
Իսկ երկրորդը հետեւյալն է. «Ինչու նույն մետրաժ զբաղեցնող ՀՀ ՄԵԿ քաղաքացին աղբահանության համար պետք է վճարի նույն գումարը, որքան այդ նույն մետրաժ զբաղեցնող եւ վարձով ապրող 8 հոգի, օրինակ, օտարերկրացիներ»: Հասկանում եմ, որ աղբը մետրաժով հաշվարկելը նույնպես «նորաձեւ» է, սակայն` անհեթեթ է: Քաղաքապետարանը ՊԵՏՔ է վերադառնա նախկին հաշվարկներին: Ներկա «իշխանություններին» իրենց նախընտրական ծրագիրը հիշեցնել` նույնիսկ ավելորդ եմ համարում... Առավել եւս դրանց «պայքարը» տրանսպորտի թանկացման հետ... 7 տարվա ստի եւ խաբեությունների ամենավառ ապացույցը Արցախի հայաթափումն է, երբ այդ նախկին «էկոակտիվիստների» առաջնորդը կոկորդի ողջ ուժգնությամբ ղժժաց. «Արցախը հայկական է եւ վերջ»...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում